Ավտովթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 4-ը վերակենդանացման բաժանմունքում է. ԱՆ
SOCIETYՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել այսօր Գետազատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին:
«Այսօր Գետազատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժածներից 14 հոգի նախնական հետազոտություն է անցնում Արտաշատի բժշկական կենտրոնում: Նրանցից 1-ը վիրահատվում է:
Եվս 16 տուժած տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջիններս հոսպիտալացվել են 12 բաժանմունքում, 4-ը` վերակենդանացման»,- տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 08։23-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ՃՏՊ, տուժել էին քաղաքացիներ։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



