Ավտովթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 4-ը վերակենդանացման բաժանմունքում է. ԱՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել այսօր Գետազատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին:
«Այսօր Գետազատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժածներից 14 հոգի նախնական հետազոտություն է անցնում Արտաշատի բժշկական կենտրոնում: Նրանցից 1-ը վիրահատվում է:
Եվս 16 տուժած տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջիններս հոսպիտալացվել են 12 բաժանմունքում, 4-ը` վերակենդանացման»,- տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 08։23-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ՃՏՊ, տուժել էին քաղաքացիներ։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



