Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ կապ ունի կաղամբի հետ շատերի սիրելի թխվածքը՝ էկլերը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Էկլեր անունը ֆրանսերենից թարգմանվում է որպես «լուսարձակում» կամ «կայծակ»: Ներկայումս էլ վեճ է գնում այս անվան ծագման մասին: Կամ խոսքը գլազուրի փայլի մասին է, որը կայծակ է հիշեցնում, կամ կայծակնային արագության մասին, որով հյուրերը «ջախջախում են» այդ թխվածքաբլիթները, կամ էլ գուցե բացարձակ այլ բանի: Շատերն են էկլերը կապում խորհրդային հրուշակագործության հետ, բայց այդ սիրված աղանդերի պատմությունը շատ ավելի հետաքրքիր ու շփոթեցնող է, քան թվում է առաջին հայացքից: Այն լի է ինտրիգներով ու գաղտնիքներով, ինչ-որ առումով նույնիսկ դետեկտիվ պատմություն է հիշեցնում: Էկլերի պատմությունը պետք է սկսել դրա հիմնական բաղադրիչի` եփած խմորի ծնունդից:

Դա տեղի է ունեցել 1533 թվականին, երբ Եկատերինա Մեդիչին Իտալիայի Պորտովեներե քաղաքից տեղափոխվել է Մարսել և ամուսնացել Ֆրանսիայի թագավոր Հենրիխ Երկրորդի հետ: Քանի որ այդ ժամանակ Ֆրանսիայի՝ սեփական խոհարարական ավանդույթները դեռ նոր էին, ապագա թագուհին իր հետ տարել է Տոսկանայի լավագույն խոհարարներին և բոլոր անհրաժեշտ խոհանոցային պարագաները: Նրա խոհարար Պանտերելլին ևս տեղափոխվել է Ֆրանսիա:

Եկատերինայի գալուստով թագավորական պալատի խոհանոցում սկսվել են լայնածավալ փոփոխություններ։ Մեդիչին ներկայացրել է սեղանին ուտեստներ մատուցելու խիստ հաջորդականություն, ավելացել են աղցանները, որպես անկախ ուտեստներ, ընդգրկվել են դիետիկ կանաչեղենը, բանջարեղենը և մրգերը, աղանդերները կերակուրի ինքնուրույն մաս են կազմել: Նոր թագուհու ձեռամբ միջնադարյան շքեղ քեֆերը փոխարինվել են բարդ խոհարարական գեղագիտության սկզբունքներով կազմված «մենյուներով», որոնք նպատակաուղղված են եղել համային լավագույն համադրություններին հասնելուն. դրանք եղել են բարձր խոհանոցի առաջին քայլերը: Ֆրանսիական խոհանոցի սկզբունքների փոփոխությամբ նաև նոր ուտեստներ են ի հայտ եկել:

1540 թվականին նույն խոհարար Պանտերելլին արքունիքին է ներկայացրել խմորի նոր բաղադրատոմս, որն անվանակոչվել է նրա անունով (pate a Panterelli): Նոր հացաբուլկեղենը մեծ աղմուկ է բարձրացրել արքունիքում, և այդ օտարերկրյա բուլկիները ընդունվել են արքայական ճաշացանկ: Բայց ո՞ւր մնաց Իտալիան: Իտալիայում՝ Նեապոլի թագավորությունում եղել է նման խմորեղենի բաղադրատոմս, և նույնիսկ այն ավելի հնագույն է: Հետևաբար, նեապոլցիները դեռ պնդում են բաղադրատոմսի՝ իրենց «հեղինակային իրավունքները»՝ ասելով, որ Պանտերելլին ոչինչ չի հայտնաբերել, այլ պարզապես պատմել է եփած խմորի մասին:

Անցել է ավելի քան երկու հարյուր տարի: Այդ ամբողջ ընթացքում եփած խմորով հրուշակեղենը սիրված է եղել Ֆրանսիայում և արտերկրում, բայց միայն 1760 թվականին է Փարիզի լավագույն հրուշակագործ Ժան Ավիսը եփած խմորով թխել շու կարկանդակներ: Փաստացի այդ կարկանդակները իրենցից ներկայացրել են գոյություն ունեցող կարտոֆիլի խմորի գնդիկների՝ վառարանում թխված ֆրանսիական ուտեստի տարբերակ:

Հնարամիտ հրուշակագործը պարզապես փոխարինել է կարտոֆիլի պյուրեն եփած խմորով և ստացել խոռոչով բլիթ, որը կատարյալ է լցոնելու համար: Տարօրինակ է առաջին հայացքից այդ կարկանդակի անունը՝ choux (ֆրանսերենից թարգմանաբար՝ «կաղամբ»), որը, սակայն, բացատրվում է նրանով, որ բլիթը նման է կաղամբի գլխի, այսինքն, նրա խորդուբորդ մակերեսը հիշեցնում է կաղամբի տերևներ: Հետագայում տաղանդավոր խոհարար Մարի-Անտուան Քարեմը՝ եփած խմորի անգերազանցելի վարպետն է ստեղծել իր գլուխգործոցներից մեկը՝ էկլերը:

Հիմք ընդունելով ավանդական բլիթների տեխնոլոգիան՝ նա ստեղծել է մատի տեսքով թխվածքաբլիթ: Կատարելագործելով խմորի բաղադրատոմսը՝ նա թխվածքաբլիթը լցոնել է կրեմով և վերևից ցանել շաքարի փոշի: Այդ թխվածքաբլիթն իր «էկլեր» անվանումը ստացել է միայն Քարեմի մահից 20 տարի անց: Նշենք, որ ԱՄՆ–ում հաճախ էկլերները կոչում են «երկար Ջոն» (անգլերեն՝ long john), որոնք երկարավուն ուռուցիկ քաղցրաբլիթներ են։ Գերմանիայում էկլերին անվանում են գերմանական հին անվանումներով՝ «սիրային ոսկոր» (Liebesknochen), «նապաստակի թաթ» (Hasenpfote) կամ «Սրճային չորսու» (Kaffeestange)։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards