Արցախում վրաերթի է ենթարկվել 8-ամյա երեխա
SOCIETYՍեպտեմբերի 1-ին ժամը 13:15-ին «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն, որ ժամը 13:00-ին մարմնի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել 2013 թվականին ծնված, Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ս.Հ-ն։
Մեկնած հետաքննիչը պարզել է, որ ժամը 12:45-ի սահմաններում Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի բնակիչ Կ.Բ.-ն (ծնված 1995թ.) վարելով «Մերսեդես Բենց» ավտոմեքենայով, Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի հարևանությամբ` Թումանյան և Շ.Դանիելյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Ս. Հ.-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` նրա առողջական վիճակը բավարար է։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



