Արցախում վրաերթի է ենթարկվել 8-ամյա երեխա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 1-ին ժամը 13:15-ին «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն, որ ժամը 13:00-ին մարմնի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել 2013 թվականին ծնված, Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ս.Հ-ն։
Մեկնած հետաքննիչը պարզել է, որ ժամը 12:45-ի սահմաններում Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի բնակիչ Կ.Բ.-ն (ծնված 1995թ.) վարելով «Մերսեդես Բենց» ավտոմեքենայով, Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի հարևանությամբ` Թումանյան և Շ.Դանիելյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Ս. Հ.-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` նրա առողջական վիճակը բավարար է։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



