Թուրքիայում հիվանդանոցի զուգարանում հավաքարարը բռնաբարել է հիվանդին
INTERNATIONAL NEWSՍտամբուլի Ջերահփաշայի հիվանդանոցի հավաքարար Ահմեդ Գ.-ն մեղադրվում է հոգեբուժական բաժանմունքում ստացիոնար բուժում ստացող 32-ամյա Էլիզ. Օ-ին բռնաբարելու համար։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հոգեկան խնդիրների պատճառով Ջերահփաշայի հիվանդանոցում բուժում ստացող Էլիզը մտել է կանանց զուգարան, իսկ հավաքարար Ահմեդ Գ-ն նրա հետեւից ներս է մտել զուգարան ու կնոջը խցի մեջ բռանաբարել։
Այդ ընթացքում զուգարան է մտել բուժքույրերից մեկը, ով հասկացել է թե ինչ է տեղի ունենում ու կանչել է ղեկավարությանը։ Ավելի ուշ դեպքի վայր մեկնած ոստիկանները ուսումնասիրել են հիվանդանոցի միջանցքների տեսախցիկների տեսագրությունները, համոզվել, որ հավաքարարը կնոջ հետեւից մտել էր զուգարան։
Դատախազությունը Ահմեդ Գ.-ի համար դատարանից 33 տարվա ազատազրկում է պահանջել։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



