Թուրքիայում հիվանդանոցի զուգարանում հավաքարարը բռնաբարել է հիվանդին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի Ջերահփաշայի հիվանդանոցի հավաքարար Ահմեդ Գ.-ն մեղադրվում է հոգեբուժական բաժանմունքում ստացիոնար բուժում ստացող 32-ամյա Էլիզ. Օ-ին բռնաբարելու համար։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հոգեկան խնդիրների պատճառով Ջերահփաշայի հիվանդանոցում բուժում ստացող Էլիզը մտել է կանանց զուգարան, իսկ հավաքարար Ահմեդ Գ-ն նրա հետեւից ներս է մտել զուգարան ու կնոջը խցի մեջ բռանաբարել։
Այդ ընթացքում զուգարան է մտել բուժքույրերից մեկը, ով հասկացել է թե ինչ է տեղի ունենում ու կանչել է ղեկավարությանը։ Ավելի ուշ դեպքի վայր մեկնած ոստիկանները ուսումնասիրել են հիվանդանոցի միջանցքների տեսախցիկների տեսագրությունները, համոզվել, որ հավաքարարը կնոջ հետեւից մտել էր զուգարան։
Դատախազությունը Ահմեդ Գ.-ի համար դատարանից 33 տարվա ազատազրկում է պահանջել։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



