Եգիպտոսի ծննդատանը բուժքույրը փրկել է յոթ նորածնի
INTERNATIONAL NEWSԵրկրի հարավում գտնվող Եգիպտոսի Քենա քաղաքի ծննդատան բուժքույրը կարողացել է յոթ նորածնի փրկել թթվածնի մատակարարման հանկարծակի դադարեցումից հետո, հայտնում է Akhbar el-Youm պորտալը:
Շադիա Հուսեյնը, ով աշխատում է մասնավոր կլինիկայում, ասել է, որ իր աշխատանքի ընթացքում հանկարծակի պայթյուն է տեղի ունեցել նորածինների բաժանմունք թթվածնի մատակարարման համակարգում, որտեղ կար ութ երեխա՝ մեկից մինչև 20 օրական հասակում:
Նրա խոսքով՝ գործընկերների օգնությամբ՝ շտապ օգնություն ահազանգելուց հետո իրեն հաջողվել է փրկել երեխաներին և շտապ օգնության մեքենաներով ուղարկել այլ կլինիկաներ:
21 օրական մի աղջկա փրկել չի հաջողվել:
Քենայի դատախազությունը հետաքննություն է սկսել թթվածնի մատակարարման հանկարծակի դադարեցման և երեխայի մահվան հանգամանքների վերաբերյալ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



