Եգիպտոսի ծննդատանը բուժքույրը փրկել է յոթ նորածնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկրի հարավում գտնվող Եգիպտոսի Քենա քաղաքի ծննդատան բուժքույրը կարողացել է յոթ նորածնի փրկել թթվածնի մատակարարման հանկարծակի դադարեցումից հետո, հայտնում է Akhbar el-Youm պորտալը:
Շադիա Հուսեյնը, ով աշխատում է մասնավոր կլինիկայում, ասել է, որ իր աշխատանքի ընթացքում հանկարծակի պայթյուն է տեղի ունեցել նորածինների բաժանմունք թթվածնի մատակարարման համակարգում, որտեղ կար ութ երեխա՝ մեկից մինչև 20 օրական հասակում:
Նրա խոսքով՝ գործընկերների օգնությամբ՝ շտապ օգնություն ահազանգելուց հետո իրեն հաջողվել է փրկել երեխաներին և շտապ օգնության մեքենաներով ուղարկել այլ կլինիկաներ:
21 օրական մի աղջկա փրկել չի հաջողվել:
Քենայի դատախազությունը հետաքննություն է սկսել թթվածնի մատակարարման հանկարծակի դադարեցման և երեխայի մահվան հանգամանքների վերաբերյալ:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



