Mercedes–ը բախվել է երկաթյա սյանը. 4 վիրավորներից երկուսը երեխաներ են
SOCIETYԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այսօր՝ օգոստոսի 23–ին, ժամը 14։30-ի սահմանում, Mercedes մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 10․5 կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված գովազդային երկաթյա սյանը։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ապա ոստիկանները եւ տեղափոխել նրանց հիվանդանոց։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են՝ պապը, տատը եւ 2 թոռները։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
4
Idram Becomes a Partner of “Little Mher”
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



