Mercedes–ը բախվել է երկաթյա սյանը. 4 վիրավորներից երկուսը երեխաներ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այսօր՝ օգոստոսի 23–ին, ժամը 14։30-ի սահմանում, Mercedes մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 10․5 կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված գովազդային երկաթյա սյանը։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ապա ոստիկանները եւ տեղափոխել նրանց հիվանդանոց։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են՝ պապը, տատը եւ 2 թոռները։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



