Չորաթանում այրվել է 15 հա խոտածածկույթ
SOCIETYՕգոստոսի 22-ին, ժամը 14:18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չորաթան գյուղի «Դղդղան» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չորաթանի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:35-ին, մարվել՝ 15:45-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



