Չորաթանում այրվել է 15 հա խոտածածկույթ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 22-ին, ժամը 14:18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չորաթան գյուղի «Դղդղան» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չորաթանի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:35-ին, մարվել՝ 15:45-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



