Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքացուն բերման են ենթարկել տաբատը վրայից ամբողջությամբ ընկած վիճակում՝ արժանապատվությունը նվաստացնող եղանակով. ՄԻՊ

SOCIETY

«Ֆիզգարադոկ»-ի ակցիայի հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կատարած աշխատանքների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Օգոստոսի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են ահազանգեր, որ Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի («Ֆիզգարադոկ») այգու տարածքն անօրինական սեփականաշնորհվել է ինչ-որ անձի կողմից և ներկայում նախատեսվում է իրավունքների կոպիտ խախտմամբ կառուցել բազմաբնակարան շենք:

Ըստ ահազանգերի՝ տեղում շինարարության դեմ բողոքի ակցիա են իրականացնում քաղաքացիներ: Սակայն Ոստիկանության ծառայողները քաղաքացիների նկատմամբ գործադրում են բռնություն, առանց հիմքերի բերման են ենթարկում Ոստիկանություն:

Ըստ ահազանգերի ու հրապարակումների՝ ոստիկանների գործողությունների պատճառով Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից 1-ը 16 տարեկան երեխա է, ում որովայնին, ըստ ահազանգերի, հարվածել է Ոստիկանության ծառայող:

Ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ՝ օրվա ընթացքում գործել է աշխատանքային 4 խումբ. 1 խումբ այցելել է Ոստիկանության Մաշտոցի բաժին, 1 խումբ՝ ակցիայի իրականացման վայր, 1 խումբ՝ հիվանդանոց և ևս 1 խումբ իրականացրել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների մշտադիտարկում:

«Ֆիզգարադոկ» այցելած Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են հարակից բնակիչների և նրանց փաստաբանի հետ:

1. Շինարարության հետ կապված՝ փաստաբանը տեղեկացրել է, որ այգու տարածքը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների տակ: Ըստ փաստաբանի՝ այն ոչ իրավաչափ սեփականաշնորհվել է և դեռևս 2005 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից ոչ իրավաչափ գրանցվել այլ անձի սեփականության իրավունքը: Նա տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը 2008 թվականին նշված տարածքում նախատեսել է կառուցել բազմաբնակարան շենք և Երևանի քաղաքապետարանը տվել է թույլտվություն, սակայն շինարարությունն չի իրականացվել, և թույլտվության ժամկետն անցել է:

Այնուհետև, նշված անձը տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը դիմելով Երևանի քաղաքապետարան՝ 2021 թվականի հուլիսի 29-ին ստացել է շինարարության թույլտվություն և նախաձեռնել է բազմաբնակարան շենքի կառուցում:

Փաստաբանը նշել է նաև, որ այգու ընդհանուր տարածքը մինչ այդ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ճանաչել է պատմամշակութային արժեք, սակայն բոլորովին վերջերս այգու նշված վիճելի հատվածը հանվել է պատմամշակութային արժեքների ցանկից:

Փաստաբանի տեղեկացմամբ՝ վիճելի տարածքի տակով անցնում է մայրուղային ջրատար խողովակ, իսկ տարածքին անմիջապես մոտ՝ նաև գազատար հաստ խողովակ: Ըստ փաստաբանի՝ վիճելի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 1976 քմ, սակայն մինչև շինարարության թույլտվությունը տարածքը նաև չի ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, որը կոնկրետ դեպքում պարտադիր է:

Փաստաբանը նշել է, որ դիմել է դատարան: Նա նաև գրավոր բողոք կհասցեագրի Մարդու իրավունքների պաշտպանին:

2. Ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված՝ բնակիչները տեղեկացրել են, որ ոստիկաններն իրենց նկատմամբ գործադրում են բռնություն, կոպիտ ու ակնհայտ անհամաչափ են արձագանքում իրենց քաղաքացիական ակցիային և մասնակիցներին առանց հիմքերի են բերման ենթարկում, չեն ներկայացնում պատճառներ:

Ոստիկանության բաժին այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն ունեցել են առանձազրույցներ բերման ենթարկվածների, այդ թվում՝ 1 փաստաբանի հետ, ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերը, ինչպես նաև համացանցի հրապարակումները: Բերման ենթարկվածներից 2-ի, այդ թվում՝ փաստաբանի համար բաժին է կանչվել շտապ բժշկական օգնություն:

Առանձնազրույցների ընթացաքում բոլոր բերման ենթարկվածները նշված տեղեկություններից բացի, հայտնել են, որ բերման ենթարկելու կցկտուր պատճառներ նշվել են միայն բաժնում։

Ա) Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը, մասնավորապես, նշել է, որ իրեն բերման է ենթարկել Ոստիկանության 4-ից ավելի ծառայող: Ընթացքում կոտրվել է իր բջջային հեռախոսը, ստացել է մարմնական վնասվածքներ (որովայնը և ոտքը) իսկ հագուստը պատռվել է և իրեն բերման են ենթարկել տաբատը վրայից ամբողջությամբ ընկած վիճակում՝ արժանապատվությունը նվաստացնող եղանակով ու չեն թույլատրել հագնել այն։ Բերման ենթարկվելու ընթացքում Ոստիկանության ծառայողներին խնդրել է թույլ տալ, որպեսզի ինքնակամ գնա դեպի ոստիկանական մեքենան, սակայն թույլ չեն տվել, դեպի մեքենան են տեղափոխել բռնություն գործադրելով։

Բ) Բերման է ենթարկվել նաև մեկ կին, ով նույնպես նշել է, որ ոստիկաններին խնդրել է թույլ տալ, որպեսզի ինքնակամ գնա դեպի ոստիկանական մեքենան, սակայն ոստիակններն իրեն դեպի մեքենան են տարել բռնության գործադրմամբ։ Արդյունքում՝ ձեռքերին կապտուկներ են առաջացել։

Բերման ենթարկված կինը նշել է, որ նախորդ օրը՝ օգոստոսի 20-ին նույնպես ենթարկվել է վարչական ձերբակալման իր ազգականի հետ միասին: Այդ ժամանակ իր նկատմամբ կիրառվել են ձեռնաշղթաներ, որի պատճառով վնասվածք է ստացել դաստակների շրջանում։

Գ) Բերման ենթարկվածներից մեկ այլ քաղաքացի նշել է, որ երբ ոստիկաններին խնդրել է առանց տաբատ մարդկանց չտանել բաժին, 2 ծառայող, իր ձեռքերը ոլորելով, նստեցրել են ոստիկանական մեքենան։

Ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում իրեն սենյակից սենյակ են տեղափոխել ձեռքերը ոլորած և գլուխը ներքև իջեցրած վիճակում։

Դ) Բերման ենթարկված մեկ այլ քաղաքացի տեղեկացրել է, որ տեսանկարահանելիս է եղել քաղաքացիներին բերման ենթարկելու ընթացքը, որի ժամանակ Ոստիկանության մոտ 4 ծառայող հետևից մոտեցել է իրեն ու բերման ենթարկել։ Ըստ Վ. Հարությունյանի՝ երբ հարցրել է, թե ինչ պատճառաբանությամբ են իրեն բերման ենթարկում, Ոստիկանության ծառայողները չեն պարզաբանել։ Նշել է, որ բերման ենթարկվելու ընթացքում տաբատը պատռվել է։

Նա նշել է նաև, որ ոստիկանական մեքենայի մեջ ինքնազգացողությունը վատացել է: Այդ մասին հայտնել է Ոստիկանության ծառայողներին: Ոստիկանության բաժնում ինքնազգացողությունն ավելի է վատացել (սիրտը), ոստիկանները սկզբում առաջարկել են ջուր խմել։ Այնուհետև, հրավիրվել է շտապ բժշկական օգնության բրիգադ, ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն և դեղորայք, ինչից հետո ինքնազգացողությունը լավացել է։

Ե) Բերման ենթարկված այլ քաղաքացի տեղեկացրել է, որ երբ նկատել է, որ Ոստիկանության ծառայողները մի երիտասարդի պառկեցրել են գետնին, մոտեցել է և հարցրել, թե ինչ նպատակով են երիտասարդի նկատմամբ ուժ գործադրում, ինչից հետո ոստիկաններից մեկը հրահանգել է իրեն տանել բաժին։ Հարցրել է, թե ինչի համար են իրեն զրկում ազատությունից, սակայն ոչինչ չի պարզաբանվել։ Փոխարենը՝ Ոստիկանության 4 ծառայող ոչ համաչափ ֆիզիկական ուժի գործադրմամբ իրեն տեղափոխել են ոստիկանական մեքենան։

Ըստ առանձնազրույցի՝ Ոստիկանության բաժնում խնդրել է, որպեսզի ապահովվի իր զանգի իրավունքը, սակայն ոստիկանները թույլ չեն տվել և պահանջել են անջատել բջջային հեռախոսը։ Պաշտպանի ներկայացուցիչների միջամտությունից հետո խնդիրը կարգավորվել է և քաղաքացին կարողացել է օգտվել զանգի իրավունքից։

Զ) Մեկ այլ բերման ենթարկված առանձնազրույցի ընթացքում հայտնել է, որ Ոստիկանության ծառայողները ոչ համաչափ ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկել, ինչի արդյունքում վնասվածք է ստացել աջ աչքի շրջանում, իսկ հագուստը պատռվել է։

Այցի ընթացքում պարզվել է նաև, որ քաղաքացու նկատմամբ քրեական դատավարության կարգով նախապատրաստվում են նյութեր՝ Ոստիկանության մեքենային հարվածելու համար:

Պաշտպանի ներկայացուցիչները նաև այց են իրականացրել «Արմենիա» բժշկական կենտրոն, առանձնազրույց ունեցել Ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղափոխված փաստաբանի և 16-ամյա երեխայի հետ։

Անչափահասը տեղեկացրել է, որ քաշքշուկի ընթացքում ընկել է, այնուհետև ոստիկանները հրել են մի կնոջ, ով ընկել է իր վրա։

Արդյունքում, աջ ոտքի շրջանում ցավեր են սկսվել։ Հավելել է, որ ավելի ուշ նկատել է, որ ոստիկանները ցանկանում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներից մեկին, մոտեցել է, որպեսզի վերջինի մորը դուրս բերի քաշքշոցի միջից: Այդ ընթացքում Ոստիկանության ծառայողներից մեկը հարվածել է իր որովայնին, որի հետևանքով սուր ցավեր ունի։

Բերման ենթարկված փաստաբանը, նախ, նշել է, որ երբ նկատել է, որ Ոստիկանության ծառայողներից մեկի վրա դանակ է ամրացված, հարցրել է, թե ինչի համար է դանակ կրում, մյուս ոստիկանները նրան հեռացրել են իր տեսադաշտից։

Այնուհետև, կանգնել է տեխնիկայի դիմաց, որպեսզի անձամբ կանխի անսարք տեխնիկայի կողմից տարածքի աղտոտումը, որից հետո Ոստիկանության 4-5 ծառայող ֆիզիկական ուժի գործադրմամբ ուղեկցել են դեպի ոստիկանական մեքենան։ Ըստ փաստաբանի՝ ոստիկանական մեքենան նստեցնելիս ուշագնաց է եղել և երբ ուշքի է եկել, արդեն գտնվելիս է եղել մեքենայում։ Նրա պնդմամբ՝ ինքնազգացողությունն այնքան է վատացել, որ ոստիկաններն առաջացել են դուրս գալ ոստիկանական մեքենայից, սակայն չի կարողացել։

Փաստաբանը նշել է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանության դեմ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները, բաժին ու հիվանդանոց այցը, հրապարակային նյութերի ուսումնասիրությունը վկայում են, որ Ոստիկանության գործողությունները խախտում են բերվածների իրավունքները, այդ գործողությունները պետք է լինեն համաչափ:

Ֆիզիկական ուժ կարող է գործադրվել բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան: Նույնը վերաբերում է նաև այնպիսի հատուկ միջոցի կիրառության, ինչպիսին ձեռնաշղթան է: Այն կարող է կիրառվի բացառապես անհրաժեշտ դեպքերում՝ ելնելով, օրինակ, մարդու վտանգավորությունից ու փախուստի հավանականությունից, այլ ոչ թե որպես հատուկ կիրառվող զրկանք կամ լրացուցիչ «պատիժ»:

Անթույլատրելի է բերման ենթարկելն այնպիսի եղանակով, որ ոտնահարում է մարդու արժանախատվությունը:

Պետք է նկատի ունենալ, որ վարչական իրավախախտման համար մարդուն բերման ենթարկելը ազատությունից զրկել է, ինչը նշանակում է, որ պետք է այդ պահին մարդուն պարտադիր բացատրվեն ազատությունից զրկելու հիմքերը, ներկայացվեն պատճառները, ինչպես նաև պարզաբանվեն իրավունքները: Անհրաժեշտ է ապահովել նաև ազատությունից զրկելիս մարդու նվազագույն իրավունքների իրացումը: Երեխաների նկատմամբ անհրաժեշտ է առանձնահատուկ վերաբերմունք՝ թույլ չտալու համար նրանց շահերի ոտնահարում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կամփոփվեն նշված բոլոր հանգամանքները՝ ձեռք բերված ապացույցներով (օրինակ՝ լուսնկարներ), այլ մանրամասներ և համապատասխան գրություններ կհասցեագրվեն պետական մարմիններին՝ ըստ իրավասության»:

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California