Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քաղաքացուն բերման են ենթարկել տաբատը վրայից ամբողջությամբ ընկած վիճակում՝ արժանապատվությունը նվաստացնող եղանակով. ՄԻՊ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ֆիզգարադոկ»-ի ակցիայի հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կատարած աշխատանքների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Օգոստոսի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են ահազանգեր, որ Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի («Ֆիզգարադոկ») այգու տարածքն անօրինական սեփականաշնորհվել է ինչ-որ անձի կողմից և ներկայում նախատեսվում է իրավունքների կոպիտ խախտմամբ կառուցել բազմաբնակարան շենք:

Ըստ ահազանգերի՝ տեղում շինարարության դեմ բողոքի ակցիա են իրականացնում քաղաքացիներ: Սակայն Ոստիկանության ծառայողները քաղաքացիների նկատմամբ գործադրում են բռնություն, առանց հիմքերի բերման են ենթարկում Ոստիկանություն:

Ըստ ահազանգերի ու հրապարակումների՝ ոստիկանների գործողությունների պատճառով Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից 1-ը 16 տարեկան երեխա է, ում որովայնին, ըստ ահազանգերի, հարվածել է Ոստիկանության ծառայող:

Ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ՝ օրվա ընթացքում գործել է աշխատանքային 4 խումբ. 1 խումբ այցելել է Ոստիկանության Մաշտոցի բաժին, 1 խումբ՝ ակցիայի իրականացման վայր, 1 խումբ՝ հիվանդանոց և ևս 1 խումբ իրականացրել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների մշտադիտարկում:

«Ֆիզգարադոկ» այցելած Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են հարակից բնակիչների և նրանց փաստաբանի հետ:

1. Շինարարության հետ կապված՝ փաստաբանը տեղեկացրել է, որ այգու տարածքը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների տակ: Ըստ փաստաբանի՝ այն ոչ իրավաչափ սեփականաշնորհվել է և դեռևս 2005 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից ոչ իրավաչափ գրանցվել այլ անձի սեփականության իրավունքը: Նա տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը 2008 թվականին նշված տարածքում նախատեսել է կառուցել բազմաբնակարան շենք և Երևանի քաղաքապետարանը տվել է թույլտվություն, սակայն շինարարությունն չի իրականացվել, և թույլտվության ժամկետն անցել է:

Այնուհետև, նշված անձը տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը դիմելով Երևանի քաղաքապետարան՝ 2021 թվականի հուլիսի 29-ին ստացել է շինարարության թույլտվություն և նախաձեռնել է բազմաբնակարան շենքի կառուցում:

Փաստաբանը նշել է նաև, որ այգու ընդհանուր տարածքը մինչ այդ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ճանաչել է պատմամշակութային արժեք, սակայն բոլորովին վերջերս այգու նշված վիճելի հատվածը հանվել է պատմամշակութային արժեքների ցանկից:

Փաստաբանի տեղեկացմամբ՝ վիճելի տարածքի տակով անցնում է մայրուղային ջրատար խողովակ, իսկ տարածքին անմիջապես մոտ՝ նաև գազատար հաստ խողովակ: Ըստ փաստաբանի՝ վիճելի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 1976 քմ, սակայն մինչև շինարարության թույլտվությունը տարածքը նաև չի ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, որը կոնկրետ դեպքում պարտադիր է:

Փաստաբանը նշել է, որ դիմել է դատարան: Նա նաև գրավոր բողոք կհասցեագրի Մարդու իրավունքների պաշտպանին:

2. Ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված՝ բնակիչները տեղեկացրել են, որ ոստիկաններն իրենց նկատմամբ գործադրում են բռնություն, կոպիտ ու ակնհայտ անհամաչափ են արձագանքում իրենց քաղաքացիական ակցիային և մասնակիցներին առանց հիմքերի են բերման ենթարկում, չեն ներկայացնում պատճառներ:

Ոստիկանության բաժին այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն ունեցել են առանձազրույցներ բերման ենթարկվածների, այդ թվում՝ 1 փաստաբանի հետ, ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերը, ինչպես նաև համացանցի հրապարակումները: Բերման ենթարկվածներից 2-ի, այդ թվում՝ փաստաբանի համար բաժին է կանչվել շտապ բժշկական օգնություն:

Առանձնազրույցների ընթացաքում բոլոր բերման ենթարկվածները նշված տեղեկություններից բացի, հայտնել են, որ բերման ենթարկելու կցկտուր պատճառներ նշվել են միայն բաժնում։

Ա) Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը, մասնավորապես, նշել է, որ իրեն բերման է ենթարկել Ոստիկանության 4-ից ավելի ծառայող: Ընթացքում կոտրվել է իր բջջային հեռախոսը, ստացել է մարմնական վնասվածքներ (որովայնը և ոտքը) իսկ հագուստը պատռվել է և իրեն բերման են ենթարկել տաբատը վրայից ամբողջությամբ ընկած վիճակում՝ արժանապատվությունը նվաստացնող եղանակով ու չեն թույլատրել հագնել այն։ Բերման ենթարկվելու ընթացքում Ոստիկանության ծառայողներին խնդրել է թույլ տալ, որպեսզի ինքնակամ գնա դեպի ոստիկանական մեքենան, սակայն թույլ չեն տվել, դեպի մեքենան են տեղափոխել բռնություն գործադրելով։

Բ) Բերման է ենթարկվել նաև մեկ կին, ով նույնպես նշել է, որ ոստիկաններին խնդրել է թույլ տալ, որպեսզի ինքնակամ գնա դեպի ոստիկանական մեքենան, սակայն ոստիակններն իրեն դեպի մեքենան են տարել բռնության գործադրմամբ։ Արդյունքում՝ ձեռքերին կապտուկներ են առաջացել։

Բերման ենթարկված կինը նշել է, որ նախորդ օրը՝ օգոստոսի 20-ին նույնպես ենթարկվել է վարչական ձերբակալման իր ազգականի հետ միասին: Այդ ժամանակ իր նկատմամբ կիրառվել են ձեռնաշղթաներ, որի պատճառով վնասվածք է ստացել դաստակների շրջանում։

Գ) Բերման ենթարկվածներից մեկ այլ քաղաքացի նշել է, որ երբ ոստիկաններին խնդրել է առանց տաբատ մարդկանց չտանել բաժին, 2 ծառայող, իր ձեռքերը ոլորելով, նստեցրել են ոստիկանական մեքենան։

Ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում իրեն սենյակից սենյակ են տեղափոխել ձեռքերը ոլորած և գլուխը ներքև իջեցրած վիճակում։

Դ) Բերման ենթարկված մեկ այլ քաղաքացի տեղեկացրել է, որ տեսանկարահանելիս է եղել քաղաքացիներին բերման ենթարկելու ընթացքը, որի ժամանակ Ոստիկանության մոտ 4 ծառայող հետևից մոտեցել է իրեն ու բերման ենթարկել։ Ըստ Վ. Հարությունյանի՝ երբ հարցրել է, թե ինչ պատճառաբանությամբ են իրեն բերման ենթարկում, Ոստիկանության ծառայողները չեն պարզաբանել։ Նշել է, որ բերման ենթարկվելու ընթացքում տաբատը պատռվել է։

Նա նշել է նաև, որ ոստիկանական մեքենայի մեջ ինքնազգացողությունը վատացել է: Այդ մասին հայտնել է Ոստիկանության ծառայողներին: Ոստիկանության բաժնում ինքնազգացողությունն ավելի է վատացել (սիրտը), ոստիկանները սկզբում առաջարկել են ջուր խմել։ Այնուհետև, հրավիրվել է շտապ բժշկական օգնության բրիգադ, ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն և դեղորայք, ինչից հետո ինքնազգացողությունը լավացել է։

Ե) Բերման ենթարկված այլ քաղաքացի տեղեկացրել է, որ երբ նկատել է, որ Ոստիկանության ծառայողները մի երիտասարդի պառկեցրել են գետնին, մոտեցել է և հարցրել, թե ինչ նպատակով են երիտասարդի նկատմամբ ուժ գործադրում, ինչից հետո ոստիկաններից մեկը հրահանգել է իրեն տանել բաժին։ Հարցրել է, թե ինչի համար են իրեն զրկում ազատությունից, սակայն ոչինչ չի պարզաբանվել։ Փոխարենը՝ Ոստիկանության 4 ծառայող ոչ համաչափ ֆիզիկական ուժի գործադրմամբ իրեն տեղափոխել են ոստիկանական մեքենան։

Ըստ առանձնազրույցի՝ Ոստիկանության բաժնում խնդրել է, որպեսզի ապահովվի իր զանգի իրավունքը, սակայն ոստիկանները թույլ չեն տվել և պահանջել են անջատել բջջային հեռախոսը։ Պաշտպանի ներկայացուցիչների միջամտությունից հետո խնդիրը կարգավորվել է և քաղաքացին կարողացել է օգտվել զանգի իրավունքից։

Զ) Մեկ այլ բերման ենթարկված առանձնազրույցի ընթացքում հայտնել է, որ Ոստիկանության ծառայողները ոչ համաչափ ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկել, ինչի արդյունքում վնասվածք է ստացել աջ աչքի շրջանում, իսկ հագուստը պատռվել է։

Այցի ընթացքում պարզվել է նաև, որ քաղաքացու նկատմամբ քրեական դատավարության կարգով նախապատրաստվում են նյութեր՝ Ոստիկանության մեքենային հարվածելու համար:

Պաշտպանի ներկայացուցիչները նաև այց են իրականացրել «Արմենիա» բժշկական կենտրոն, առանձնազրույց ունեցել Ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղափոխված փաստաբանի և 16-ամյա երեխայի հետ։

Անչափահասը տեղեկացրել է, որ քաշքշուկի ընթացքում ընկել է, այնուհետև ոստիկանները հրել են մի կնոջ, ով ընկել է իր վրա։

Արդյունքում, աջ ոտքի շրջանում ցավեր են սկսվել։ Հավելել է, որ ավելի ուշ նկատել է, որ ոստիկանները ցանկանում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներից մեկին, մոտեցել է, որպեսզի վերջինի մորը դուրս բերի քաշքշոցի միջից: Այդ ընթացքում Ոստիկանության ծառայողներից մեկը հարվածել է իր որովայնին, որի հետևանքով սուր ցավեր ունի։

Բերման ենթարկված փաստաբանը, նախ, նշել է, որ երբ նկատել է, որ Ոստիկանության ծառայողներից մեկի վրա դանակ է ամրացված, հարցրել է, թե ինչի համար է դանակ կրում, մյուս ոստիկանները նրան հեռացրել են իր տեսադաշտից։

Այնուհետև, կանգնել է տեխնիկայի դիմաց, որպեսզի անձամբ կանխի անսարք տեխնիկայի կողմից տարածքի աղտոտումը, որից հետո Ոստիկանության 4-5 ծառայող ֆիզիկական ուժի գործադրմամբ ուղեկցել են դեպի ոստիկանական մեքենան։ Ըստ փաստաբանի՝ ոստիկանական մեքենան նստեցնելիս ուշագնաց է եղել և երբ ուշքի է եկել, արդեն գտնվելիս է եղել մեքենայում։ Նրա պնդմամբ՝ ինքնազգացողությունն այնքան է վատացել, որ ոստիկաններն առաջացել են դուրս գալ ոստիկանական մեքենայից, սակայն չի կարողացել։

Փաստաբանը նշել է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանության դեմ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները, բաժին ու հիվանդանոց այցը, հրապարակային նյութերի ուսումնասիրությունը վկայում են, որ Ոստիկանության գործողությունները խախտում են բերվածների իրավունքները, այդ գործողությունները պետք է լինեն համաչափ:

Ֆիզիկական ուժ կարող է գործադրվել բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան: Նույնը վերաբերում է նաև այնպիսի հատուկ միջոցի կիրառության, ինչպիսին ձեռնաշղթան է: Այն կարող է կիրառվի բացառապես անհրաժեշտ դեպքերում՝ ելնելով, օրինակ, մարդու վտանգավորությունից ու փախուստի հավանականությունից, այլ ոչ թե որպես հատուկ կիրառվող զրկանք կամ լրացուցիչ «պատիժ»:

Անթույլատրելի է բերման ենթարկելն այնպիսի եղանակով, որ ոտնահարում է մարդու արժանախատվությունը:

Պետք է նկատի ունենալ, որ վարչական իրավախախտման համար մարդուն բերման ենթարկելը ազատությունից զրկել է, ինչը նշանակում է, որ պետք է այդ պահին մարդուն պարտադիր բացատրվեն ազատությունից զրկելու հիմքերը, ներկայացվեն պատճառները, ինչպես նաև պարզաբանվեն իրավունքները: Անհրաժեշտ է ապահովել նաև ազատությունից զրկելիս մարդու նվազագույն իրավունքների իրացումը: Երեխաների նկատմամբ անհրաժեշտ է առանձնահատուկ վերաբերմունք՝ թույլ չտալու համար նրանց շահերի ոտնահարում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կամփոփվեն նշված բոլոր հանգամանքները՝ ձեռք բերված ապացույցներով (օրինակ՝ լուսնկարներ), այլ մանրամասներ և համապատասխան գրություններ կհասցեագրվեն պետական մարմիններին՝ ըստ իրավասության»:

 

Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Հարսնաքույրը հաշմանդամ է մնացել հարսանեկան ավանդույթի պատճառովԱմեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Մանկապարտեզի աշխատակիցը դատապարտվել է երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի հայտնաբերեցին Դիլիջանում․ Տեսանյութ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող