Թուրքիան հրաժարվել Է Քաբուլի օդանավակայանը կառավարելու ծրագրից, բայց կարող է օգնել թալիբներին
INTERNATIONAL NEWSԹուրքիան հրաժարվել է Քաբուլում օդանավակայանի կառավարումը ստանձնելու մտադրությունից, սակայն պատրաստ է օգնություն տրամադրել «Թալիբան» արմատական շարժմանը տեխնիկական ապահովման եւ անվտանգության ոլորտում, եթե նման հարցում ստանա: Այս մասին երկուշաբթի հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական անվտանգության ուժերի աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այն դեպքում, եթե «Թալիբանը» տեխնիկական օգնություն խնդրի, Թուրքիան կարող է օգնություն ցուցաբերել օդանավակայանին տեխնիկայի եւ անվտանգության ոլորտում», - պատմել է գործակալության զրուցակիցներից մեկը: Նրա խոսքով, օդային նավահանգստում «լիակատար քաոսի» ֆոնին «թուրք զինվորականների կողմից կառավարումը վերցնելու գործընթացը «...» ավտոմատ կերպով դադարեցվել է»:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



