Թուրքիան հրաժարվել Է Քաբուլի օդանավակայանը կառավարելու ծրագրից, բայց կարող է օգնել թալիբներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան հրաժարվել է Քաբուլում օդանավակայանի կառավարումը ստանձնելու մտադրությունից, սակայն պատրաստ է օգնություն տրամադրել «Թալիբան» արմատական շարժմանը տեխնիկական ապահովման եւ անվտանգության ոլորտում, եթե նման հարցում ստանա: Այս մասին երկուշաբթի հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական անվտանգության ուժերի աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այն դեպքում, եթե «Թալիբանը» տեխնիկական օգնություն խնդրի, Թուրքիան կարող է օգնություն ցուցաբերել օդանավակայանին տեխնիկայի եւ անվտանգության ոլորտում», - պատմել է գործակալության զրուցակիցներից մեկը: Նրա խոսքով, օդային նավահանգստում «լիակատար քաոսի» ֆոնին «թուրք զինվորականների կողմից կառավարումը վերցնելու գործընթացը «...» ավտոմատ կերպով դադարեցվել է»:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



