Հայտնի է Անգելա Մերկելի ամսական թոշակի չափը
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնաթողությունից հետո ամսական մոտ 15 հազար եվրո թոշակ կստանա՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Նման գումար է ձևավորվում, քանի որ Անգելա Մերկելը երկար տարիներ եղել է Բունդեսթագի անդամ, ինչպես նաև զբաղեցրել է կանցլերի պաշտոնը:
Մերկելը Բունդեսթագի պատգամավոր է դարձել 1989-ին՝ առաջին համագերմանական ընտրությունների արդյունքներով: 2000-ին դարձել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության առաջին կին նախագահը: 2005-ից ընտրվել է Գերմանիայի կանցլեր:
Գերմանիայում սեպտեմբերին կկայանան խորհրդարանի ընտրություններ, որոնց արդյունքներով կձևավորվի նոր կառավարություն: Անգելա Մերկելն իր թեկնածությունը չի առաջադրել և հայտնել է ընտրություններից հետո քաղաքականությունից հեռանալու մտադրության մասին:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



