Հայտնի է Անգելա Մերկելի ամսական թոշակի չափը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնաթողությունից հետո ամսական մոտ 15 հազար եվրո թոշակ կստանա՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Նման գումար է ձևավորվում, քանի որ Անգելա Մերկելը երկար տարիներ եղել է Բունդեսթագի անդամ, ինչպես նաև զբաղեցրել է կանցլերի պաշտոնը:
Մերկելը Բունդեսթագի պատգամավոր է դարձել 1989-ին՝ առաջին համագերմանական ընտրությունների արդյունքներով: 2000-ին դարձել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության առաջին կին նախագահը: 2005-ից ընտրվել է Գերմանիայի կանցլեր:
Գերմանիայում սեպտեմբերին կկայանան խորհրդարանի ընտրություններ, որոնց արդյունքներով կձևավորվի նոր կառավարություն: Անգելա Մերկելն իր թեկնածությունը չի առաջադրել և հայտնել է ընտրություններից հետո քաղաքականությունից հեռանալու մտադրության մասին:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



