«Ռուսները թուրքերի հետ միասին պայքարում են բնական աղետի դեմ ...». Պուտինն` Էրդողանին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, շաբաթ օրը հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Էրդողանին ուղղված հեռագրում Ռուսաստանի առաջնորդը ցավակցում է Бе-200 ինքնաթիռի կործանման հետևանքով Թուրքիայի քաղաքացիների մահվան կապակցությամբ:
«Ռուսները, թուրքերի հետ միասին, պայքարում են ձեր երկրի վրա պատահած բնական աղետի դեմ: Հետեւաբար, կորստի ցավը միավորում է մեզ: Խնդրում եմ ցավակցության և աջակցության իմ խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին ու մտերիմներին: Թող քաջությունն ու համառությունը չլքեն նրանց այս դժվարին ժամին», - ասվում է հեռագրում, որի տեքստը տրամադրել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
1
IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”
2
Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education
3
Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance
4
Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBank
5
Ucom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia



