«Ռուսները թուրքերի հետ միասին պայքարում են բնական աղետի դեմ ...». Պուտինն` Էրդողանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, շաբաթ օրը հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Էրդողանին ուղղված հեռագրում Ռուսաստանի առաջնորդը ցավակցում է Бе-200 ինքնաթիռի կործանման հետևանքով Թուրքիայի քաղաքացիների մահվան կապակցությամբ:
«Ռուսները, թուրքերի հետ միասին, պայքարում են ձեր երկրի վրա պատահած բնական աղետի դեմ: Հետեւաբար, կորստի ցավը միավորում է մեզ: Խնդրում եմ ցավակցության և աջակցության իմ խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին ու մտերիմներին: Թող քաջությունն ու համառությունը չլքեն նրանց այս դժվարին ժամին», - ասվում է հեռագրում, որի տեքստը տրամադրել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



