Միայն Սերժ Սարգսյանն է այցելել Արցախ
POLITICSԱնցնող շաբաթվա սկզբից Արցախում է գտնվում ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա, մասնավորաբար, որպես «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ, իր մարտական ընկերների և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել է Ամարասի վանական համալիր և ծանոթացել «Լույսի» օժանդակությամբ Ամարասում իրականացվող մեծածավալ վերականգնման աշխատանքների ընթացքին:
Ուշագրավ է, որ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ո՛չ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ առաջին ու երկրորդ նախագահները Արցախ չեն մեկնել: Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանի բոլոր ղեկավարներից միակը Սերժ Սարգսյանն է, որն այս ընթացքում այցելել է Արցախ:



1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



