Միայն Սերժ Սարգսյանն է այցելել Արցախ
ՔԱՂԱՔԱԿԱՆԱնցնող շաբաթվա սկզբից Արցախում է գտնվում ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա, մասնավորաբար, որպես «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ, իր մարտական ընկերների և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել է Ամարասի վանական համալիր և ծանոթացել «Լույսի» օժանդակությամբ Ամարասում իրականացվող մեծածավալ վերականգնման աշխատանքների ընթացքին:
Ուշագրավ է, որ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ո՛չ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ առաջին ու երկրորդ նախագահները Արցախ չեն մեկնել: Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանի բոլոր ղեկավարներից միակը Սերժ Սարգսյանն է, որն այս ընթացքում այցելել է Արցախ:



1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



