ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է հայ-թուրքական սահմանին տեղակայված ֆորպոստեր և դիրքեր
INTERNATIONAL NEWSՀայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր արձակուրդի շրջանում ընտանիքի հետ Հայաստանում շարունակում է ծանոթանալ հանրապետության տեսարժան վայրերին: Այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ դեսպանությունից: Օգոստոսի 12-ին նրանք այցելել են Արմավիրի մարզ, որտեղ ծանոթացել են մի շարք տեսարժան վայրերի, որոնց թվում նաև Բագարան գյուղում տեղակայված Սուրբ Շուշանիկ եկեղեցին և Սրբ Երրորդություն վանքը՝ կառուցված վեցերորդ դարում:
Այցի ընթացքում Կոպիրկինը նաև այցելել է Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատ և հայ-թուրքական սահմանին տեղակայված ֆորպոստեր և դիրքեր: Նա հանդիպել է ռուս և հայ սահմանապահների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և թե ինչպես են իրականացնում համատեղ ծառայություն ՝ պահպանելով հանրապետության սահմանները:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



