ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է հայ-թուրքական սահմանին տեղակայված ֆորպոստեր և դիրքեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր արձակուրդի շրջանում ընտանիքի հետ Հայաստանում շարունակում է ծանոթանալ հանրապետության տեսարժան վայրերին: Այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ դեսպանությունից: Օգոստոսի 12-ին նրանք այցելել են Արմավիրի մարզ, որտեղ ծանոթացել են մի շարք տեսարժան վայրերի, որոնց թվում նաև Բագարան գյուղում տեղակայված Սուրբ Շուշանիկ եկեղեցին և Սրբ Երրորդություն վանքը՝ կառուցված վեցերորդ դարում:
Այցի ընթացքում Կոպիրկինը նաև այցելել է Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատ և հայ-թուրքական սահմանին տեղակայված ֆորպոստեր և դիրքեր: Նա հանդիպել է ռուս և հայ սահմանապահների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և թե ինչպես են իրականացնում համատեղ ծառայություն ՝ պահպանելով հանրապետության սահմանները:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



