Զինվորներին Գորիս են տեղափոխում ոչ թե Երասխով, այլ Վեդիով. ահազանգ
SOCIETYՄեր զինվորներին արդեն Սյունիք են տեղափոխում ոչ թե Երասխով, այլ՝ Վեդիով: Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է Միկա Բադալյանը՝ ներկայացնելով իր մտահոգությունները:
«Զարմանալի և տագնապալի է: Ավելի վաղ արդեն տեղեկացրել եմ, որ մեր զինվորներին այլևս Երասխով չեն տեղափոխում Սյունիք, այլ՝ Վեդիով: Բայց այսօր չափազանց զարմանալի էր, երբ օնլայն քարտեզը դեպի Գորիս ճանապարհը նույնպես նշել էր Վեդիով՝ նույնիսկ Երասխի ճանապարհով անցնելու այլընտրանքի հնարավորություն չտալով», - նշել է Մ.Բադալյանը ու ընդգծել, որ «Շատ վատ մտքեր են առաջանում»:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական ԶՈՒ-երը պարբերաբար թիրախավորում են Գեղարքունիքի մարզի սահմանային գյուղերը և Երասխը:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



