Զինվորներին Գորիս են տեղափոխում ոչ թե Երասխով, այլ Վեդիով. ահազանգ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեր զինվորներին արդեն Սյունիք են տեղափոխում ոչ թե Երասխով, այլ՝ Վեդիով: Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է Միկա Բադալյանը՝ ներկայացնելով իր մտահոգությունները:
«Զարմանալի և տագնապալի է: Ավելի վաղ արդեն տեղեկացրել եմ, որ մեր զինվորներին այլևս Երասխով չեն տեղափոխում Սյունիք, այլ՝ Վեդիով: Բայց այսօր չափազանց զարմանալի էր, երբ օնլայն քարտեզը դեպի Գորիս ճանապարհը նույնպես նշել էր Վեդիով՝ նույնիսկ Երասխի ճանապարհով անցնելու այլընտրանքի հնարավորություն չտալով», - նշել է Մ.Բադալյանը ու ընդգծել, որ «Շատ վատ մտքեր են առաջանում»:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական ԶՈՒ-երը պարբերաբար թիրախավորում են Գեղարքունիքի մարզի սահմանային գյուղերը և Երասխը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



