Բեռլինում հրաձգություն է տեղի ունեցել. 4 մարդ վիրավորվել է
INTERNATIONAL NEWSԲեռլինի Վեդինգ շրջանում հրաձգություն է տեղի ունեցել, որ հետևանքով 4 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Berliner Zeitung պարբերականին:
Հաղորդվում է, որ տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Նրանցից մեկը դանակի վնասվածք է ստացել, մյուսը՝ հրազենային, երրորդի մոտ գլխուղեղի վնասվածք է:
Աղբյուրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել սուպերմարկետի մոտակա կայանատեղիում: Հանցագործին հաջողվել է փախչել: Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում: Գերատեսչությունը չի բացառել ահաբեկչության վարկածը:
Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ 4 վիրավորն էլ հրազենային վնասվածք ունեն: Խոսքը 4 տղամարդու մասին է: Երեքի վիճակը ծանր է:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



