Բեռլինում հրաձգություն է տեղի ունեցել. 4 մարդ վիրավորվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲեռլինի Վեդինգ շրջանում հրաձգություն է տեղի ունեցել, որ հետևանքով 4 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Berliner Zeitung պարբերականին:
Հաղորդվում է, որ տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Նրանցից մեկը դանակի վնասվածք է ստացել, մյուսը՝ հրազենային, երրորդի մոտ գլխուղեղի վնասվածք է:
Աղբյուրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել սուպերմարկետի մոտակա կայանատեղիում: Հանցագործին հաջողվել է փախչել: Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում: Գերատեսչությունը չի բացառել ահաբեկչության վարկածը:
Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ 4 վիրավորն էլ հրազենային վնասվածք ունեն: Խոսքը 4 տղամարդու մասին է: Երեքի վիճակը ծանր է:
1
Դաժան uպանություն Աբովյան քաղաքում․ ի՞նչ է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք կհարստանան 2026 թվականին
3
Նոր մանրամասներ՝ Հանրապետությունը ցնցած, Աբովյան քաղաքում՝ մարդաշատ վայրում, տեղի ունեցած միջադեպից
...
4
Աբովյան քաղաքում 24 տարեկան տղային սպանողներին չեն գտել. կալանքի դիմում
5
Ջուր չի լինելու նոյեմբերի 13-ին, 17-ին և 18-ին



