Պատերազմում զոհված 50 զինծառայողի աճյունի նմուշ նույնականացման համար տեղափոխվելու է Նիդերլանդներ
SOCIETYԱրցախյան 44-օրյա պատերազմում զոհված 50 զինծառայողի աճյունի նմուշ տեղափոխվելու է Նիդերլանդներ`նույնականացման:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
«Ցավոք, մենք ունեինք բարդ փորձանմուշներ, որոնք չէր հաջողվում նույնականացնել: Հոլանդացի գործընկերների հետ համաձայնություն ենք ձեռք բերել ու աճյունների տեղափոխման գործընթացի մեջ ենք։ Ես չեմ կարծում, որ դրա պատասխանը շատ արագ կլինի, որովհետև նրանց կողմից էլ բավական բարդ փորձաքննությունների ընթացք պիտի արվի, հենց որ ունենանք պատասխանները՝ անպայման կհանրայնացնենք», – ասաց նախարարի պաշտոնակատարը։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



