Պատերազմում զոհված 50 զինծառայողի աճյունի նմուշ նույնականացման համար տեղափոխվելու է Նիդերլանդներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախյան 44-օրյա պատերազմում զոհված 50 զինծառայողի աճյունի նմուշ տեղափոխվելու է Նիդերլանդներ`նույնականացման:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
«Ցավոք, մենք ունեինք բարդ փորձանմուշներ, որոնք չէր հաջողվում նույնականացնել: Հոլանդացի գործընկերների հետ համաձայնություն ենք ձեռք բերել ու աճյունների տեղափոխման գործընթացի մեջ ենք։ Ես չեմ կարծում, որ դրա պատասխանը շատ արագ կլինի, որովհետև նրանց կողմից էլ բավական բարդ փորձաքննությունների ընթացք պիտի արվի, հենց որ ունենանք պատասխանները՝ անպայման կհանրայնացնենք», – ասաց նախարարի պաշտոնակատարը։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



