Վերին Շորժայում դեռ կրակում են. ի՞նչ իրավիճակ է Կութում
SOCIETYԻրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։ Վերին Շորժա և Կութ վարչական ղեկավարները որոշ մանրամասներ են հայտնել այս պահին տիրող իրավիճակի մասին։
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ կրակոցներն այս պահին էլ շարունակվում են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց գյուղի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։
Դիտարկմանը, թե գյուղի բնակիչները տարհանվել են, Երանոսյանը պատասխանեց. «Ես առաջ եմ եկել, գյուղում չեմ, բնակիչներից տեղյակ չեմ։ Շատ խառն եմ, չեմ կարող Ձեր հարցերին պատասխանել»։
Կութ գյուղի ուղղությամբ ոչ գիշերը, ոչ էլ մինչ այս պահը կրակոցներ չեն եղել։ Գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը դժվարությամբ է հիշում` վերջին սահմանային միջադեպը նախորդ ուրբա՞թ, թե՞ շաբաթ օրն է եղել։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



