Վերին Շորժայում դեռ կրակում են. ի՞նչ իրավիճակ է Կութում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։ Վերին Շորժա և Կութ վարչական ղեկավարները որոշ մանրամասներ են հայտնել այս պահին տիրող իրավիճակի մասին։
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ կրակոցներն այս պահին էլ շարունակվում են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց գյուղի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։
Դիտարկմանը, թե գյուղի բնակիչները տարհանվել են, Երանոսյանը պատասխանեց. «Ես առաջ եմ եկել, գյուղում չեմ, բնակիչներից տեղյակ չեմ։ Շատ խառն եմ, չեմ կարող Ձեր հարցերին պատասխանել»։
Կութ գյուղի ուղղությամբ ոչ գիշերը, ոչ էլ մինչ այս պահը կրակոցներ չեն եղել։ Գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը դժվարությամբ է հիշում` վերջին սահմանային միջադեպը նախորդ ուրբա՞թ, թե՞ շաբաթ օրն է եղել։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



