Շոն Փենը հրաժարվել է նկարահանվելուց՝ մինչև դերասանական ամբողջ կազմն ու ֆիլմի անձնակազմը Covid-19-ի դեմ պատվաստում չստանան (լուսանկարներ)
CULTUREԱմերիկացի հայտնի դերասան Շոն Փենը հրաժարվել է նկարահանվել «Գասլիթ» նախագծում՝ մինչև դերասանական ողջ կազմն ու անձնակազմը կորոնավիրուսի դեմ պատվաստում չստանան։, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը:
Տեղեկությունների համաձայն՝ Փենն առաջարկում է դերասանների և անձնակազմի համար պատվաստումները դյուրացնել՝ այն դարձնելով անվճար։ Դերասանի նման պահանջների պատճառն այն է, որ յուրաքանչյուրը, ով պատվաստված չէ, կարող է ռիսկի ենթարկել ամբողջ անձնակազմին։
Շոն Փենը դերասաններից ամենապահանջկոտներից է, երբ հարցը վերաբերում է կորոնավիրուսային վարակին, ինչը հատկապես տեղին է Լոս Անջելեսի պարագայում, քանի որ վարակի «դելտա» հիմնամանրէն դեպքերի աճ է գրանցել։
Դերասանի պահանջները հնչել են Կաննի կինոփառատոնում իր ռեժիսորական «Դրոշի օր» ֆիլմի պրեմիերայից հետո։



1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



