Շոն Փենը հրաժարվել է նկարահանվելուց՝ մինչև դերասանական ամբողջ կազմն ու ֆիլմի անձնակազմը Covid-19-ի դեմ պատվաստում չստանան (լուսանկարներ)
ՄՇԱԿՈՒՅԹԱմերիկացի հայտնի դերասան Շոն Փենը հրաժարվել է նկարահանվել «Գասլիթ» նախագծում՝ մինչև դերասանական ողջ կազմն ու անձնակազմը կորոնավիրուսի դեմ պատվաստում չստանան։, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը:
Տեղեկությունների համաձայն՝ Փենն առաջարկում է դերասանների և անձնակազմի համար պատվաստումները դյուրացնել՝ այն դարձնելով անվճար։ Դերասանի նման պահանջների պատճառն այն է, որ յուրաքանչյուրը, ով պատվաստված չէ, կարող է ռիսկի ենթարկել ամբողջ անձնակազմին։
Շոն Փենը դերասաններից ամենապահանջկոտներից է, երբ հարցը վերաբերում է կորոնավիրուսային վարակին, ինչը հատկապես տեղին է Լոս Անջելեսի պարագայում, քանի որ վարակի «դելտա» հիմնամանրէն դեպքերի աճ է գրանցել։
Դերասանի պահանջները հնչել են Կաննի կինոփառատոնում իր ռեժիսորական «Դրոշի օր» ֆիլմի պրեմիերայից հետո։



1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



