Չեչնիայում պատվաստման կեղծ վկայականներ գնած քաղաքացիներին ստիպել են պատվաստվել
INTERNATIONAL NEWSՉեչնիայում տասնյակ մարդիկ, որոնք ավելի վաղ «կեղծ» վկայագրեր էին ձեռք բերել կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին, ուժայինների այցելությունից հետո պատվաստվել են: Այս մասին հայտնում է Baza թելեգրամյան ալիքը:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Գրոզնիում ձերբակալվել են 63-ամյա Ջամալիալ Տ.-ն և նրա օգնականը, որոնք պատվաստման մասին կեղծ փաստաթղթեր էին վաճառում: Ոստիկանները հարցաքննության ժամանակ պարզել են «կեղծ» փաստաթղթեր ձեռք բերած քաղաքացիների անուն ազգանունները և շտապել են «սխալների ուղղում անել»:
Ինչպես հաղորդվում է, իրավապահներն այցելել են բոլոր այդ քաղաքացիների տուն և ակնարկել են, որ չպատվաստվելու դեպքում իրենց ևս ձերբակալություն է սպառնում:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



