Չեչնիայում պատվաստման կեղծ վկայականներ գնած քաղաքացիներին ստիպել են պատվաստվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեչնիայում տասնյակ մարդիկ, որոնք ավելի վաղ «կեղծ» վկայագրեր էին ձեռք բերել կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին, ուժայինների այցելությունից հետո պատվաստվել են: Այս մասին հայտնում է Baza թելեգրամյան ալիքը:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Գրոզնիում ձերբակալվել են 63-ամյա Ջամալիալ Տ.-ն և նրա օգնականը, որոնք պատվաստման մասին կեղծ փաստաթղթեր էին վաճառում: Ոստիկանները հարցաքննության ժամանակ պարզել են «կեղծ» փաստաթղթեր ձեռք բերած քաղաքացիների անուն ազգանունները և շտապել են «սխալների ուղղում անել»:
Ինչպես հաղորդվում է, իրավապահներն այցելել են բոլոր այդ քաղաքացիների տուն և ակնարկել են, որ չպատվաստվելու դեպքում իրենց ևս ձերբակալություն է սպառնում:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



