Yerevan, 23.May.2026,
00
:
00
BREAKING


«Ի՞նչ ապուր է պատ­րաս­տում Մակ­րո­նը Ալի­ևի հա­մար»․ «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն գրում է, որ հյուրընկալելով Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջիկայում կայցելի Երևան: Դեսպանը հավելել է, որ «ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում այդ այցը կազմակերպելու ուղղությամբ», և որ «դա կդառնա համագործակցության խորացման կարևոր խթան»: Ճիշտ է, միևնույն ժամանակ դեսպանը շրջանցել է այն պատճառները, թե ինչո՞ւ է ավելի վաղ (օրինակ՝ 2018 թվականին) Ֆրանսիայի նախագահը, որպես Ղարաբաղյան հակամարտության հավասարակշռությունը պահպանող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի ղեկավար, Կովկաս կատարած այցերի ընթացքում այցելելով Հայաստան, նմանապես այցելել է նաև Ադրբեջան: Այս անգամ հայտարարվել է Մակրոնի՝ միայն Երևան այցի մասին:

Ինչպես գրում է L'OBS ֆրանսիական հրատարակությունը, ավելի վաղ «Փարիզը բառացիորեն ճղվում էր իր մեծ հայկական սփյուռքի (ինչպես նաև, ընդհանուր առմամբ, հայանպաստ վերաբերմունքի) և ադրբեջանական նավթադոլարների պորտֆելի միջև»: Հիմա Ֆրանսիան ընտրություն է կատարել և Ղարաբաղյան վերջին պատերազմում, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբում իր կարգավիճակին, ցուցադրաբար իր աջակցությունն է հայտնել Հայաստանին: Հիշեցնենք, որ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ խաղաղության համաձայնագրի ստորագրումից կարճ ժամանակ անց Ֆրանսիայի խորհրդարանի (Սենատ) Վերին պալատն ընդունել է բանաձև, որով փաստացի հրավիրել է Երևանին քաղաքական, իսկ ապագայում՝ ռազմական դաշինք կնքել Փարիզի հետ: Միակարծությունը, որով Ֆրանսիայի տարբեր շրջանների և տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները սատարել են այդ փաստաթուղթը, տպավորիչ է. կողմ է քվեարկել 305 սենատոր, ձեռնպահ՝ 30-ը, դեմ՝ միայն 1-ը:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ բանաձևը չունի օրենսդրական ուժ և ունի միայն առաջարկային բնույթ: Բայց ձևակերպումները որոշիչ և կտրուկ են: Սենատը հայտարարել է, որ «դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, և կոչ է անում անհապաղ դուրս բերել Ադրբեջանի զինված ուժերը և նրանց աջակիցներին ռազմական գործողությունների արդյունքում գրավված այն տարածքներից, որոնք եղել են մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»: Ճիշտ է, գործադիր իշխանության պահանջով հանվել է վերջին կետը, որը կառավարությանը կոչ էր անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հիշեցրել է իշխանությունների դիրքորոշումն այդ հարցում. Փարիզը չի ճանաչում «ինքնահռչակ ԼՂՀ-ն»:

Ըստ ամենայնի, հաշվի է առնվել նաև այն, որ Հայաստանն ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Հիմա, կարծես թե, Մակրոնը փորձում է շտկել իրավիճակը: Այդ կապակցությամբ փորձագետները նշում են երկու պատճառ, որոնք դրդում են Փարիզին ակտիվ քայլեր ձեռնարկել Կովկասի ուղղությամբ: Առաջինն ունի ներքաղաքական արմատներ: Չնայած Ֆրանսիայում հայկական լոբբին այնքան ուժեղ չէ, որքան, օրինակ՝ Միացյալ Նահանգներում (որտեղ այն ինստիտուցիոնալ է պետական մարմինների մակարդակով), հայկական մեծ սփյուռքի ազդեցությունը քաղաքական գործիչների վրա նշանակալի է, և Մակրոնը չի կարող հաշվի չառնել դա: Բացի այդ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ բեմից հեռանալուց հետո նախագահ Մակրոնը ավելի ակտիվ է ձգտելու դառնալ «Միացյալ Եվրոպայի» առաջնորդ: Երկրորդ հերթին՝ Փարիզը փորձում է իրեն հռչակել ազդեցիկ արտաքին դերակատար Անդրկովկասում, այսինքն՝ անել այն, ինչից խուսափում էր նախկինում: Մակրոնը որոշել է խաղադրույք դնել Հայաստանի վրա:

Ճիշտ է, Ֆրանսիայի նոր քաղաքականության ուրվագծերը դեռ ակնհայտ չեն, բայց նա փորձում է օգտագործել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը տարածաշրջանում աշխարհաքաղաքական լանդշաֆտն իր շահերից բխող փոփոխությունների ենթարկելու համար: Այդ խաղը արժեք ունի, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով համառորեն առաջ մղվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի անխուսափելի որոշման գաղափարը, և այդ դիրքորոշումը բերվի առաջին պլան: Այդ դեպքում հնարավոր է արգելափակել ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրի շատ դրույթների իրականացումը, այլ նաև վերադառնալ տարածաշրջան: Մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հնարավոր է սկսել քննարկում ոչ միայն Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների կարգավիճակի մասին, այլ նաև փորձել նոսրացնել դրա «ռուսական կազմը»:

Նկատենք, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ Փաշինյանը առաջարկել էր ներդնել խաղաղապահ զորախմբի նոր ձևաչափ՝ ռուսական զորախմբի և ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների, մասնավորապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի զինված ուժերի մասնակցությամբ: Քաղաքական և դիվանագիտական մակարդակում «հակամարտության կարգավորման» նման սխեմա առաջ քաշելը միանգամայն իրատեսական է: Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի անմիջական մասնակցությամբ ռազմական սցենարը քիչ հավանական է: Բայց տեղային նշանակության նոր քաղաքական լարվածությունը ձեռնտու է Ֆրանսիային, եթե նա մտադիր է մտնել տարածաշրջան և հիմնավորվել այնտեղ: Հենց այդտեղ է Բաքուն Փարիզի գործողություններում տեսնում «ստոր դավադրություն»:

Ինչպես գրում է Բաքվի տեղեկատվական կայքերից մեկը, «Հայաստանը քաջ գիտակցում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերսկսման միակ հնարավորությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի փխրուն ռեժիմի խախտումը և ռազմական գործողությունների վերսկսումն է, որը պետք է ավարտվի նոր խաղաղության համաձայնագրով և նոր միջնորդական մանդատների տրամադրմամբ»: Միևնույն ժամանակ, դժվար թե Փաշինյանը պատրաստվում է նոր պատերազմի, նրա համար արտաքին սպառնալիքները նվազագույնի են հասցված, չլուծված խնդիրները անհապաղ լուծում չեն պահանջում: Այս գործընթացը դեռ միայն նոր է թափ հավաքում, և Ռուսաստանը միայն ուշադիր հետևում է իրադարձությունների ընթացքին: Տեսնենք, թե ի՞նչ կառաջարկի Մակրոնը հայերին, և արդյո՞ք նա կբացահայտի Ղարաբաղի վերաբերյալ «հավաքական Արևմուտքի» ծրագիրը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR