Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ի՞նչ ապուր է պատ­րաս­տում Մակ­րո­նը Ալի­ևի հա­մար»․ «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն գրում է, որ հյուրընկալելով Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջիկայում կայցելի Երևան: Դեսպանը հավելել է, որ «ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում այդ այցը կազմակերպելու ուղղությամբ», և որ «դա կդառնա համագործակցության խորացման կարևոր խթան»: Ճիշտ է, միևնույն ժամանակ դեսպանը շրջանցել է այն պատճառները, թե ինչո՞ւ է ավելի վաղ (օրինակ՝ 2018 թվականին) Ֆրանսիայի նախագահը, որպես Ղարաբաղյան հակամարտության հավասարակշռությունը պահպանող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի ղեկավար, Կովկաս կատարած այցերի ընթացքում այցելելով Հայաստան, նմանապես այցելել է նաև Ադրբեջան: Այս անգամ հայտարարվել է Մակրոնի՝ միայն Երևան այցի մասին:

Ինչպես գրում է L'OBS ֆրանսիական հրատարակությունը, ավելի վաղ «Փարիզը բառացիորեն ճղվում էր իր մեծ հայկական սփյուռքի (ինչպես նաև, ընդհանուր առմամբ, հայանպաստ վերաբերմունքի) և ադրբեջանական նավթադոլարների պորտֆելի միջև»: Հիմա Ֆրանսիան ընտրություն է կատարել և Ղարաբաղյան վերջին պատերազմում, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբում իր կարգավիճակին, ցուցադրաբար իր աջակցությունն է հայտնել Հայաստանին: Հիշեցնենք, որ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ խաղաղության համաձայնագրի ստորագրումից կարճ ժամանակ անց Ֆրանսիայի խորհրդարանի (Սենատ) Վերին պալատն ընդունել է բանաձև, որով փաստացի հրավիրել է Երևանին քաղաքական, իսկ ապագայում՝ ռազմական դաշինք կնքել Փարիզի հետ: Միակարծությունը, որով Ֆրանսիայի տարբեր շրջանների և տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները սատարել են այդ փաստաթուղթը, տպավորիչ է. կողմ է քվեարկել 305 սենատոր, ձեռնպահ՝ 30-ը, դեմ՝ միայն 1-ը:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ բանաձևը չունի օրենսդրական ուժ և ունի միայն առաջարկային բնույթ: Բայց ձևակերպումները որոշիչ և կտրուկ են: Սենատը հայտարարել է, որ «դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, և կոչ է անում անհապաղ դուրս բերել Ադրբեջանի զինված ուժերը և նրանց աջակիցներին ռազմական գործողությունների արդյունքում գրավված այն տարածքներից, որոնք եղել են մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»: Ճիշտ է, գործադիր իշխանության պահանջով հանվել է վերջին կետը, որը կառավարությանը կոչ էր անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հիշեցրել է իշխանությունների դիրքորոշումն այդ հարցում. Փարիզը չի ճանաչում «ինքնահռչակ ԼՂՀ-ն»:

Ըստ ամենայնի, հաշվի է առնվել նաև այն, որ Հայաստանն ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Հիմա, կարծես թե, Մակրոնը փորձում է շտկել իրավիճակը: Այդ կապակցությամբ փորձագետները նշում են երկու պատճառ, որոնք դրդում են Փարիզին ակտիվ քայլեր ձեռնարկել Կովկասի ուղղությամբ: Առաջինն ունի ներքաղաքական արմատներ: Չնայած Ֆրանսիայում հայկական լոբբին այնքան ուժեղ չէ, որքան, օրինակ՝ Միացյալ Նահանգներում (որտեղ այն ինստիտուցիոնալ է պետական մարմինների մակարդակով), հայկական մեծ սփյուռքի ազդեցությունը քաղաքական գործիչների վրա նշանակալի է, և Մակրոնը չի կարող հաշվի չառնել դա: Բացի այդ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ բեմից հեռանալուց հետո նախագահ Մակրոնը ավելի ակտիվ է ձգտելու դառնալ «Միացյալ Եվրոպայի» առաջնորդ: Երկրորդ հերթին՝ Փարիզը փորձում է իրեն հռչակել ազդեցիկ արտաքին դերակատար Անդրկովկասում, այսինքն՝ անել այն, ինչից խուսափում էր նախկինում: Մակրոնը որոշել է խաղադրույք դնել Հայաստանի վրա:

Ճիշտ է, Ֆրանսիայի նոր քաղաքականության ուրվագծերը դեռ ակնհայտ չեն, բայց նա փորձում է օգտագործել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը տարածաշրջանում աշխարհաքաղաքական լանդշաֆտն իր շահերից բխող փոփոխությունների ենթարկելու համար: Այդ խաղը արժեք ունի, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով համառորեն առաջ մղվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի անխուսափելի որոշման գաղափարը, և այդ դիրքորոշումը բերվի առաջին պլան: Այդ դեպքում հնարավոր է արգելափակել ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրի շատ դրույթների իրականացումը, այլ նաև վերադառնալ տարածաշրջան: Մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հնարավոր է սկսել քննարկում ոչ միայն Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների կարգավիճակի մասին, այլ նաև փորձել նոսրացնել դրա «ռուսական կազմը»:

Նկատենք, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ Փաշինյանը առաջարկել էր ներդնել խաղաղապահ զորախմբի նոր ձևաչափ՝ ռուսական զորախմբի և ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների, մասնավորապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի զինված ուժերի մասնակցությամբ: Քաղաքական և դիվանագիտական մակարդակում «հակամարտության կարգավորման» նման սխեմա առաջ քաշելը միանգամայն իրատեսական է: Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի անմիջական մասնակցությամբ ռազմական սցենարը քիչ հավանական է: Բայց տեղային նշանակության նոր քաղաքական լարվածությունը ձեռնտու է Ֆրանսիային, եթե նա մտադիր է մտնել տարածաշրջան և հիմնավորվել այնտեղ: Հենց այդտեղ է Բաքուն Փարիզի գործողություններում տեսնում «ստոր դավադրություն»:

Ինչպես գրում է Բաքվի տեղեկատվական կայքերից մեկը, «Հայաստանը քաջ գիտակցում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերսկսման միակ հնարավորությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի փխրուն ռեժիմի խախտումը և ռազմական գործողությունների վերսկսումն է, որը պետք է ավարտվի նոր խաղաղության համաձայնագրով և նոր միջնորդական մանդատների տրամադրմամբ»: Միևնույն ժամանակ, դժվար թե Փաշինյանը պատրաստվում է նոր պատերազմի, նրա համար արտաքին սպառնալիքները նվազագույնի են հասցված, չլուծված խնդիրները անհապաղ լուծում չեն պահանջում: Այս գործընթացը դեռ միայն նոր է թափ հավաքում, և Ռուսաստանը միայն ուշադիր հետևում է իրադարձությունների ընթացքին: Տեսնենք, թե ի՞նչ կառաջարկի Մակրոնը հայերին, և արդյո՞ք նա կբացահայտի Ղարաբաղի վերաբերյալ «հավաքական Արևմուտքի» ծրագիրը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Բենզինը կրկին թանկացել էՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՏեսանյութ ողբերգական դեպքիցՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Երեխան ընկել է իններորդ հարկի պատուհանից և մահացելՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանՊուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց