Պակիստանում առևանգել և խոշտանգել են Աֆղանստանի դեսպանի դստերը
INTERNATIONAL NEWSԱնհայտ անձինք առևանգել են Պակիստանում Աֆղանստանի դեսպանի դստերը և խոշտանգման են ենթարկել նրան: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում տալով Աֆղանստանի կառավարության հայտարարությանը:
Նշվում է, որ Սիլսիլա Ալիխայիլին առևանգել են ուրբաթ օրը տուն վերադառնալիս: Նրան մի քանի ժամ խոշտանգել են:
«Ազատվելուց հետո տիկին Ալիխայիլը բուժում է անցնում հիվանդանոցում», - ասված է հաղորդագրության մեջ:
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է առևանգման փաստը: Իսլամաբադի վարկածով՝ Սիլսիլային առևանգել են վարձակալած հեծանիվ վարելու ժամանակ:
Իսլամաբադի ոստիկանությունը դեպքի առիթով հետաքննություն է սկսել:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



