Պակիստանում առևանգել և խոշտանգել են Աֆղանստանի դեսպանի դստերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնհայտ անձինք առևանգել են Պակիստանում Աֆղանստանի դեսպանի դստերը և խոշտանգման են ենթարկել նրան: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում տալով Աֆղանստանի կառավարության հայտարարությանը:
Նշվում է, որ Սիլսիլա Ալիխայիլին առևանգել են ուրբաթ օրը տուն վերադառնալիս: Նրան մի քանի ժամ խոշտանգել են:
«Ազատվելուց հետո տիկին Ալիխայիլը բուժում է անցնում հիվանդանոցում», - ասված է հաղորդագրության մեջ:
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է առևանգման փաստը: Իսլամաբադի վարկածով՝ Սիլսիլային առևանգել են վարձակալած հեծանիվ վարելու ժամանակ:
Իսլամաբադի ոստիկանությունը դեպքի առիթով հետաքննություն է սկսել:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



