Ողբերգական ավտովթար Մեղրիում. կամ 1 զոհ, 2 վիրավոր (լուսանկար)
SOCIETYՍյունիքի մարզում, այսօր, հուլիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։50-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 374 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է կամրջի բետոնե հենապատին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը, այնուհետև դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր․ Օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



