Ողբերգական ավտովթար Մեղրիում. կամ 1 զոհ, 2 վիրավոր (լուսանկար)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍյունիքի մարզում, այսօր, հուլիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։50-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 374 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է կամրջի բետոնե հենապատին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը, այնուհետև դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր․ Օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



