Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Մեկ տարի առաջ այս օրերին Տավուշում պատերազմ էր, հիմա դրա մասին ոչ ոք չի հիշում․ Հովհաննիսյան

SOCIETY

Պետական ինստիտուտների ամլությունը և հանրային անբովանդակությունը դաշինք էին կազմել

Մեկ  տարի առաջ այս օրերին Տավուշում պատերազմ էր։ Հիմա դրա մասին ոչ ոք չի հիշում։

Մեկ տարի առաջ Նիկոլը Հայաստանը ներքաշեց խոշոր ավանտյուրայի մեջ։ Միջազգային փորձագետները և դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ դա ամենամեծ պրովոկացիան էր՝ պատերազմ հրահրելու համար։ Հուլիսից պարզ էր, որ մեծ պատերազմն անխուսափելի է։ Մոլորված Ուազ, լքված բարձունք, անպարտ հայ բանակ, տասնյակ խփված իսրայելա-թուրքական անօդաչուներ, որոնց ֆոնին եթեր էր մտնում Արծրունը. սրանք «ширпотреб» հայրենասիրության ոլորտից են։

Իսկ իրականությունն այն էր, որ դա պետական մակարդակով ավանտյուրա էր, որը Թուրքիային միջամտելու լեգիտիմ առիթ տվեց։ Թուրքական զինուժն այլևս Ադրբեջանից դուրս չեկավ։

Բայց ես չեմ մեղադրում միայն Նիկոլին։ Նրա մասով ամեն ինչ պարզ է։

Ամենազարհուրելին այն է, որ տավուշյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք քիչ թե շատ լուրջ պետություն արդեն չունենք, որ մենք չունենք պետական ինստիտուտներ. մենք չունեինք զինվորական վերնախավ՝ ՊՆ, ԳՇ, մենք չունեինք՝ Ազգային Ժողով, չունեինք Անվտանգության խորհուրդ, չունեինք սոլիդ ընդդիմություն, քաղաքացիական հասարակության կառույցներ և այլն։

Չունեինք ոչինչ, որը կբռներ Նիկոլի ձեռքը։

Հիշեք, թե հայ հասարակությունը ինչ էր գրում և ինչ մթնոլորտ էր տիրում այդ օրերին սոցիալական ցանցերում՝ բոլորը հայրենասեր էին, բոլորը դուխով էին, բոլորը ipad-ներում և հեռախոսներում ջարդում էին Ադրբեջանն ու Թուրքիան միաժամանակ։ Բոլորը անբովանդակ-կեղծ հայրենասիրության տիրույթում միասնական էին։

Հիշեք հրճվանքը, երբ ազդարարվեց ու կադրերում երևաց, որ սպանվել է ադրբեջանցի գեներալը. հիշեք և ամաչեք։ Ամաչեք անհատապես և զանգվածաբար՝ ձեր անգիտությունից, որ գոնե մեկ, հաջորդ քայլի հեռանկարը չէիք պատկերացնում։ Եվ հիշեք, շատ փոքր թվով գործիչների հակառակ ռեակցիան։

Պետական ինստիտուտների ամլությունը և հանրային անբովանդակությունը դաշինք էին կազմել, և այդ դաշինքը Նիկոլի ամենաջերմ աջակիցն էր։

Հուլիսի Տավուշից մինչև մեծ ու արյունոտ պատերազմ հաշված օրեր էին մնացել։ Դրա մասին զգուշացնում էին, գոռում էին մի փոքր խումբ հանրային դեմքեր, գործիչներ։ Նրանց ձայնը խլանում էր պաթոսի աղմուկի մեջ։

Իսկ նիկոլը մեշոկներով մեդալներ ու շքանշաններ էր բաժանում՝ չընկալելով, որ դա միայն արագացնում է պատերազմը։ Կամ գուցե՝ ընկալելով։ Նրա ձեռքը ոչ ոք չէր բռնում։

Անցել է մեկ տարի. մենք առանց կենսագրություն քոչվորի նման վախենում ենք հիշել ընդամենը մեկ տարվա մեր պատմությունը։ Չկա Շուշին, չկա Հադրութը, չկան հազարավոր տղերքը, թուրքը Սևանից 6 կմ հեռավորության վրա է, Սյունիքի բարձունքներում է, բայց կա Նիկոլը, կան նույն ամուլ պետական ինստիտուտները, որոնք ի վիճակի չեն ոչինչ անելու։

Իսկ սրանք կան, որովհետև կա նույն հասարակությունը, որը չի դադարում ենթարկվել նույն քարոզչական հիպնոսին՝ քանդելով պետությունը։

Սա նոնսենս է՝ հասարակություն, որը քանդում է սեփական պետությունը։ Պետք է գտնել հասարակությանը հիպնոտիկ մոլորությունից հանելու եղանակները։ Այդ ուղղությամբ աշխատանքը պետք է տարվի մի քանի մակարդակներում, շատ կազմակերպված և արագ, քանի որ ժամանակը շատ քիչ է։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California