Երևան, 02.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեկ տարի առաջ այս օրերին Տավուշում պատերազմ էր, հիմա դրա մասին ոչ ոք չի հիշում․ Հովհաննիսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետական ինստիտուտների ամլությունը և հանրային անբովանդակությունը դաշինք էին կազմել

Մեկ  տարի առաջ այս օրերին Տավուշում պատերազմ էր։ Հիմա դրա մասին ոչ ոք չի հիշում։

Մեկ տարի առաջ Նիկոլը Հայաստանը ներքաշեց խոշոր ավանտյուրայի մեջ։ Միջազգային փորձագետները և դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ դա ամենամեծ պրովոկացիան էր՝ պատերազմ հրահրելու համար։ Հուլիսից պարզ էր, որ մեծ պատերազմն անխուսափելի է։ Մոլորված Ուազ, լքված բարձունք, անպարտ հայ բանակ, տասնյակ խփված իսրայելա-թուրքական անօդաչուներ, որոնց ֆոնին եթեր էր մտնում Արծրունը. սրանք «ширпотреб» հայրենասիրության ոլորտից են։

Իսկ իրականությունն այն էր, որ դա պետական մակարդակով ավանտյուրա էր, որը Թուրքիային միջամտելու լեգիտիմ առիթ տվեց։ Թուրքական զինուժն այլևս Ադրբեջանից դուրս չեկավ։

Բայց ես չեմ մեղադրում միայն Նիկոլին։ Նրա մասով ամեն ինչ պարզ է։

Ամենազարհուրելին այն է, որ տավուշյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք քիչ թե շատ լուրջ պետություն արդեն չունենք, որ մենք չունենք պետական ինստիտուտներ. մենք չունեինք զինվորական վերնախավ՝ ՊՆ, ԳՇ, մենք չունեինք՝ Ազգային Ժողով, չունեինք Անվտանգության խորհուրդ, չունեինք սոլիդ ընդդիմություն, քաղաքացիական հասարակության կառույցներ և այլն։

Չունեինք ոչինչ, որը կբռներ Նիկոլի ձեռքը։

Հիշեք, թե հայ հասարակությունը ինչ էր գրում և ինչ մթնոլորտ էր տիրում այդ օրերին սոցիալական ցանցերում՝ բոլորը հայրենասեր էին, բոլորը դուխով էին, բոլորը ipad-ներում և հեռախոսներում ջարդում էին Ադրբեջանն ու Թուրքիան միաժամանակ։ Բոլորը անբովանդակ-կեղծ հայրենասիրության տիրույթում միասնական էին։

Հիշեք հրճվանքը, երբ ազդարարվեց ու կադրերում երևաց, որ սպանվել է ադրբեջանցի գեներալը. հիշեք և ամաչեք։ Ամաչեք անհատապես և զանգվածաբար՝ ձեր անգիտությունից, որ գոնե մեկ, հաջորդ քայլի հեռանկարը չէիք պատկերացնում։ Եվ հիշեք, շատ փոքր թվով գործիչների հակառակ ռեակցիան։

Պետական ինստիտուտների ամլությունը և հանրային անբովանդակությունը դաշինք էին կազմել, և այդ դաշինքը Նիկոլի ամենաջերմ աջակիցն էր։

Հուլիսի Տավուշից մինչև մեծ ու արյունոտ պատերազմ հաշված օրեր էին մնացել։ Դրա մասին զգուշացնում էին, գոռում էին մի փոքր խումբ հանրային դեմքեր, գործիչներ։ Նրանց ձայնը խլանում էր պաթոսի աղմուկի մեջ։

Իսկ նիկոլը մեշոկներով մեդալներ ու շքանշաններ էր բաժանում՝ չընկալելով, որ դա միայն արագացնում է պատերազմը։ Կամ գուցե՝ ընկալելով։ Նրա ձեռքը ոչ ոք չէր բռնում։

Անցել է մեկ տարի. մենք առանց կենսագրություն քոչվորի նման վախենում ենք հիշել ընդամենը մեկ տարվա մեր պատմությունը։ Չկա Շուշին, չկա Հադրութը, չկան հազարավոր տղերքը, թուրքը Սևանից 6 կմ հեռավորության վրա է, Սյունիքի բարձունքներում է, բայց կա Նիկոլը, կան նույն ամուլ պետական ինստիտուտները, որոնք ի վիճակի չեն ոչինչ անելու։

Իսկ սրանք կան, որովհետև կա նույն հասարակությունը, որը չի դադարում ենթարկվել նույն քարոզչական հիպնոսին՝ քանդելով պետությունը։

Սա նոնսենս է՝ հասարակություն, որը քանդում է սեփական պետությունը։ Պետք է գտնել հասարակությանը հիպնոտիկ մոլորությունից հանելու եղանակները։ Այդ ուղղությամբ աշխատանքը պետք է տարվի մի քանի մակարդակներում, շատ կազմակերպված և արագ, քանի որ ժամանակը շատ քիչ է։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այն բանից հետո, երբ Փաշինյանը փողոցում բռնություն գործադրեց կանանց նկատմամբ, այժմ նրա աջակիցներն էլ են նրանից օրինակ վերցրել և փողոցում հարձակվում են աղջիկների վրա․ Ուժեղ ՀայաստանՓաշինյանի հեռացող իշխանությունը անցնում է բոլոր կարմիր գծերը. Մարիաննա ՂահրամանյանՀանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական 2-րդ մեծ բանավեճի մասնակիցների ցանկը Լավագույն արդյունքը. Կոնվերս Բանկը AMX և CDA մրցանակաբաշխությունում միանգամից 5 մրցանակի է արժանացելՔո մեկ ձայնով կարող ես որոշել իմ, քո և մյուսների ապագան․ Աննա Կոստանյան Կարապետյանին կալանք՝ Եկեղեցուն աջակցելու համար, վարչապետի սպառնալիքներին՝ ոչինչ․ Մենուա ՍողոմոնյանՄեր փարոսն ազգային ինքնությունն է, մեր նշանաբանը՝ ուժեղ, հզոր և հարատև Հայաստանը․ Արեգ Սավգուլյան«Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի 3-ից սահմանափակում է Հայաստանից ցորենի մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը․ Հրայր ԿամենդատյանՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՌոսսելխոզնադզորը սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը Իդրամ Ջունիորը տարածաշրջանում առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմի՝ «Փոքր Մհեր»-ի գործընկերն էՀամայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել «Նոա»-ի ֆուտբոլիստ Նարդին Մուլահուսեյնովիչը պայմանագիր է կնքել Սերբիայի փոխչեմպիոն «Վոյվոդինա»-ի հետ Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործունեությամբ է զբաղված․ Նաիրի ՍարգսյանԱպօրինի զենք-զինամթերքի հանձնումներ են եղել Երևանում բազմաբնակարանային շենքի 4-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել ու մահացել Իրանը գործարկում է Հորմուզով անցնող նավերի առցանց գրանցումը Կանայք այսօրվա՛ Հայաստանում և կանայք՝ վաղվա՛ Հայաստանում«Վերջին նախազգուշացո՞ւմը» Երևանին․ ինչ է պատրաստում ՄոսկվանՌոսսելխոզնադզորը սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը Մեր Ուժեղ Ալիկը իր ձերբակալվելու դեպքում ասել է հրապարակենք․ Նարեկ ԿարապետյանԿարճատև անձրև, ամպրոպ․ եղանակն այս օրերին Սրճարանում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել Կապանի երկրագիտական թանգարանում բացվել է ուրարտական շրջանի բացառիկ գտածոների ցուցադրությունը Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արտաշատում էԿգան նոր աստղեր, կլինեն նոր համալրումներ․ Ֆլորենտինո Պերես ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում Հայաստանին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային. նույն ուկրաինական գյուղմթերքը եվրոպական շուկաներ թույլ չտվեցին. ՌԴ Պետդումայի նախագահ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանից ի՞նչ նորություններ կան. Արշակ ԿարապետյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ ինչպես է մայրը մահանում 3 տարեկան երեխայի աչքի առաջՄասիսում բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զnh, 2 վիրավnր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Մասիս. ՈւղիղՈչ ոք չի՛ կարող կասեցնել փոփոխությունը. Ուժեղ ՀայաստանԿառուցելու ենք ապահով և անսասան հայրենիք՝ մեր սերունդների համարՀունիսի 3-ին` ժամը 19:00-ին, բոլորս` դեպի Հանրապետության հրապարակ` հանուն ուժե´ղ ՀայաստանիԿոչ եմ անում մեզ ընտրել, որ երկիրը չդառնա գուբերնիա, մեկ անձի շոու. Էդմոն ՄարուքյանԻնչո՞վ էր տարբերվում եվրոպական ու ճապոնական հերալդիկան. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 հունիսի). Ընդունվել է Արցախի դրոշը, սահմանափակումներ են կիրառվել Հայաստանում արտոնագրված բոլոր ավիաընկերությունների նկատմամբ. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ» Ազատվենք «կայսերական բարդույթից». ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ վերջին սահմանափակումները. «Փաստ»Ակբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականը Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Գևորգյանի մարմինըՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ Գեւորգ Չաուշի արձանի մոտՓաշինյանի վարկանիշը գտնվում է իր ամենացածր մակարդակի վրա. «Փաստ»Իրանը դեռ աշխատում է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի տեքստի վրա․ Mehr Բրազիլիայի Իտայպու հիդրոէլեկտրակայանի վրա արևային վահանակների տեղադրումը, ըստ ուսումնասիրության, կարող է կրկնապատկել դրա հզորությունը Քո ձայնը ուժ է, օգտագործի՛ր այն. ՀայաՔվե «Հակոբս միշտ ինձ հետ է, ինքն ու իմ ընտանիքն են ինձ ապրելու ուժ տալիս». Հակոբ Մելիքսեթյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մարտունիում. «Փաստ»Իշխանությունը Սամվել Կարապետյանին նախապայման է առաջարկել՝ չմտնել քաղաքականություն, բայց մերժվել է Past.am-ի դիտարկումը. որքանո՞վ են իրականությանը համապատասխանում վերջին սոցհարցումները