Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին․ քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը
POLITICSՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել պաշտպանության և անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը և կարևորել հետագա արդյունավետ փոխգործակցությունը:
Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, երկու երկրների գլխավոր շտաբների միջև փոխգործակցության օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



