Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին․ քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել պաշտպանության և անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը և կարևորել հետագա արդյունավետ փոխգործակցությունը:
Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, երկու երկրների գլխավոր շտաբների միջև փոխգործակցության օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



