Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Վարլամովի գրառումը՝ ամոթի հետք. ո՞ւր է 20 միլիոն դոլարի ներդրումը

SOCIETY

Ռուս հասարակական գործիչ, լրագրող և գործարար Իլյա Վարլամովն օրերս սոցցանցում կոշտ գրառում էր արել «Շիրակ» օդանավակայանի վերաբերյալ և խոսուն փաստերով՝ լուսանկարներով, ցույց տվել, թե ինչ անմխիթար վիճակ է այնտեղ։ Նա նշել էր թեև հիացած է Գյումրիով և այն իսկական բացահայտում է իր համար, սակայն, միևնույն ժամանակ հիասթափված է Գյումրիի օդանավակայանից։ Ի դեպ, սա այն օդանավակայանն է, որի տնօրինությունը դեռևս 2 տարի առաջ ամպագոռգոռ հայտարարում էր, թե «Շիրակ» օդանավակայանում ավելի քան 20 միլիոն դոլարի ներդում է նախատեսվում։

ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց Գյումրու օդանավակայանը կառավարող «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանի հետ՝ պարզելու, արդյոք խոստացված ներդրումն արվե՞լ է, եթե այո, ապա ինչո՞ւ է «Շիրակ» օդանավակայանն այդ վիճակում։ «Օդանավակայանը մի մեծ կառույց է, որի աշխատանքներում ներառված են այլ կառույցների աշխատանքները ևս, հետևաբար գրառմամբ բարձրացված որոշ հարցեր առնչվում էին անմիջապես «Շիրակ» օդանավակայանին, որոշ հարցեր այլ կառույցների գործունեությանը, իսկ որոշ հարցերի իսկությունը պարզ կդառնա աշխատանքային քննության արդյունքում: Ինչ վերաբերում է անմիջապես օդանավակայանին առնչվող հարցերին, ապա արդեն իսկ որոշ հարցեր լուծվել են, իսկ որոշների հետ կապված էլ հանձնարարականներ են տրվել համապատասխան պատասխանատուներին՝ խնդիրները վերացնելու համար»,- ասաց Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է 20 մլն ԱՄՆ դոլար ներդրումներին՝ նա փորձեց վստահեցնել, որ դրա մի մասն արդեն իսկ իրականացվել է, մյուս մասն էլ դեռևս իրականացվելու է․ «Ներդրումներն օդանավակայանում արվել են ըստ պլանավորման և շարունակվում են արվել: Ներդրումների արդյունքում արդեն իսկ օդանավակայանում կառուցվել է հրդեհաշիջման կայան, վերակառուցվել է կառամատույցը, Օդանավերի փրկարարական և հակահրդեհային (ՕՓՀ) ծառայությունը համալրվել է անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով ու պարագաներով: Այս պահին էլ օդանավակայանում իրականացվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ. կառուցվում է նոր ժամանման սրահ, օրեր անց էլ՝ հուլիսի 15-ից օդանավակայանում իրականացվելու է վազքուղու ամբողջական նորոգում, որի շինարարական աշխատանքները նախատեսում ենք ավարտին հասցնել սեպտեմբեր ամսին: Եվ ինչպես նկարներից երևում էր, օդանավակայանին առնչվող խնդիրները մեծամասամբ կապված էին մաքրության, ոչ թե ենթակառուցվածքների հետ»,- նշեց նա:

Սակայն նկատենք, որ լուսանկարներից ակնհայտ է թե՛ օդանավակայանի շենքի արտաքին տեսքի, թե՛ ներսի հատվածի թերությունները, որոնք ամենևին էլ կապ չունեն մաքրության  հետ։  

Ավելի վաղ, Իլյա Վարլամովը գրել էր․ «Որքան հիասքանչ է ինքը՝ քաղաքը, նույնքան տհաճ է այդ քաղաքի օդանավակայանը։ Ամեն ինչ սկսվում է անմիջապես մուտքից։ Դիմավորող անձանց ամբոխը կանգնած է անմիջապես մուտքի մոտ ու հսկում է ինձ։ Այնուհետև մոտենում է այտուցված մի երիտասարդ, որը իրեն կյանքի տերն է զգում, ու ուղեկցում է ինձ զննության վայր։ Զզվելի է։ Այսպիսի բան անգամ Աֆրիկայի ամենահետամնաց երկրներում չկա։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այսպիսի բան աշխարհի ոչ մի երկրում չեմ տեսել։ Գյումրիի օդակայանի տնօրենին պետք է ուղարկել՝ սարերում հոտին արածեցնելու, այլապես զբոսաշրջիկների՝ ձեր քաղաք այցի մասին պետք է մոռանաք»,- ինստագրամի իր էջում գրել է Վարլամովը՝ կից ներկայացնելով օդակայանում արած իր լուսանկարները։

Նշենք, որ Երևանի և Գյումրու օդանավակայանները կառավարվում են «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից, որը պատկանում է արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանին։

Ստորև ներկայացնում ենք Վարլամովի կողմից արված լուսանկարները․

 

    
 
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California