Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարլամովի գրառումը՝ ամոթի հետք. ո՞ւր է 20 միլիոն դոլարի ներդրումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուս հասարակական գործիչ, լրագրող և գործարար Իլյա Վարլամովն օրերս սոցցանցում կոշտ գրառում էր արել «Շիրակ» օդանավակայանի վերաբերյալ և խոսուն փաստերով՝ լուսանկարներով, ցույց տվել, թե ինչ անմխիթար վիճակ է այնտեղ։ Նա նշել էր թեև հիացած է Գյումրիով և այն իսկական բացահայտում է իր համար, սակայն, միևնույն ժամանակ հիասթափված է Գյումրիի օդանավակայանից։ Ի դեպ, սա այն օդանավակայանն է, որի տնօրինությունը դեռևս 2 տարի առաջ ամպագոռգոռ հայտարարում էր, թե «Շիրակ» օդանավակայանում ավելի քան 20 միլիոն դոլարի ներդում է նախատեսվում։

ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց Գյումրու օդանավակայանը կառավարող «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանի հետ՝ պարզելու, արդյոք խոստացված ներդրումն արվե՞լ է, եթե այո, ապա ինչո՞ւ է «Շիրակ» օդանավակայանն այդ վիճակում։ «Օդանավակայանը մի մեծ կառույց է, որի աշխատանքներում ներառված են այլ կառույցների աշխատանքները ևս, հետևաբար գրառմամբ բարձրացված որոշ հարցեր առնչվում էին անմիջապես «Շիրակ» օդանավակայանին, որոշ հարցեր այլ կառույցների գործունեությանը, իսկ որոշ հարցերի իսկությունը պարզ կդառնա աշխատանքային քննության արդյունքում: Ինչ վերաբերում է անմիջապես օդանավակայանին առնչվող հարցերին, ապա արդեն իսկ որոշ հարցեր լուծվել են, իսկ որոշների հետ կապված էլ հանձնարարականներ են տրվել համապատասխան պատասխանատուներին՝ խնդիրները վերացնելու համար»,- ասաց Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է 20 մլն ԱՄՆ դոլար ներդրումներին՝ նա փորձեց վստահեցնել, որ դրա մի մասն արդեն իսկ իրականացվել է, մյուս մասն էլ դեռևս իրականացվելու է․ «Ներդրումներն օդանավակայանում արվել են ըստ պլանավորման և շարունակվում են արվել: Ներդրումների արդյունքում արդեն իսկ օդանավակայանում կառուցվել է հրդեհաշիջման կայան, վերակառուցվել է կառամատույցը, Օդանավերի փրկարարական և հակահրդեհային (ՕՓՀ) ծառայությունը համալրվել է անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով ու պարագաներով: Այս պահին էլ օդանավակայանում իրականացվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ. կառուցվում է նոր ժամանման սրահ, օրեր անց էլ՝ հուլիսի 15-ից օդանավակայանում իրականացվելու է վազքուղու ամբողջական նորոգում, որի շինարարական աշխատանքները նախատեսում ենք ավարտին հասցնել սեպտեմբեր ամսին: Եվ ինչպես նկարներից երևում էր, օդանավակայանին առնչվող խնդիրները մեծամասամբ կապված էին մաքրության, ոչ թե ենթակառուցվածքների հետ»,- նշեց նա:

Սակայն նկատենք, որ լուսանկարներից ակնհայտ է թե՛ օդանավակայանի շենքի արտաքին տեսքի, թե՛ ներսի հատվածի թերությունները, որոնք ամենևին էլ կապ չունեն մաքրության  հետ։  

Ավելի վաղ, Իլյա Վարլամովը գրել էր․ «Որքան հիասքանչ է ինքը՝ քաղաքը, նույնքան տհաճ է այդ քաղաքի օդանավակայանը։ Ամեն ինչ սկսվում է անմիջապես մուտքից։ Դիմավորող անձանց ամբոխը կանգնած է անմիջապես մուտքի մոտ ու հսկում է ինձ։ Այնուհետև մոտենում է այտուցված մի երիտասարդ, որը իրեն կյանքի տերն է զգում, ու ուղեկցում է ինձ զննության վայր։ Զզվելի է։ Այսպիսի բան անգամ Աֆրիկայի ամենահետամնաց երկրներում չկա։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այսպիսի բան աշխարհի ոչ մի երկրում չեմ տեսել։ Գյումրիի օդակայանի տնօրենին պետք է ուղարկել՝ սարերում հոտին արածեցնելու, այլապես զբոսաշրջիկների՝ ձեր քաղաք այցի մասին պետք է մոռանաք»,- ինստագրամի իր էջում գրել է Վարլամովը՝ կից ներկայացնելով օդակայանում արած իր լուսանկարները։

Նշենք, որ Երևանի և Գյումրու օդանավակայանները կառավարվում են «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից, որը պատկանում է արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանին։

Ստորև ներկայացնում ենք Վարլամովի կողմից արված լուսանկարները․

 

    
 
Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ օգոստոս է սպասվում Հայաստանում. շոգ, թե՞ անձրևոտՏուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Հարսնաքույրը հաշմանդամ է մնացել հարսանեկան ավանդույթի պատճառովԱմեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Մանկապարտեզի աշխատակիցը դատապարտվել է երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի հայտնաբերեցին Դիլիջանում․ Տեսանյութ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն Մանվելյան