Հովհաննես Մանուկյանն ազատվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
POLITICSԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Հովհաննես Մանուկյանն ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 89-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հ. Մանուկյանի դիմումը՝
1.Հովհաննես Մանուկյանին՝ 2021 թվականի հուլիսի 7-ից ազատել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:
2.Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գագիկ Աբաջյանի վրա»,-ասված է քաղաքապետի որոշման մեջ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



